Կարսի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի մարզ (ռուս.՝ Карсская область), 1878-1917 թվականներին վարչատարածքային միավոր Ռուսական կայսրության կազմում։ Կազմավորվել է Ալեքսանդր II-ի կայսերական հրահանգով՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց՝ 1878 թվականին։ Նրա մեջ մտնում էր Օսմանյան կայսրության նախկին Կարսի էյալեթի տարածքը։ 1918-1920 թթ. հանդիսացել է Առաջին Հայաստանի հանրապետության տարածք։
| |||
Երկիր | Հայաստանի Առաջին Հանրապետություն | ||
Կարգավիճակ | մարզ | ||
Մտնում է | Կաղապար:Դրոշավորում/Մեծ Հայք կայսրություն | ||
Ներառում է | Կարսի գավառ Կաղզվանի գավառ Օլթիի գավառ Արդահանի գավառ | ||
Վարչկենտրոն | Կարս | ||
Խոշորագույն քաղաք | Կարս | ||
Հիմնական լեզու | Հայերեն, | ||
Բնակչություն (1897) | 290 647 | ||
Ազգային կազմ | Հայեր, թուրքեր, քրդեր, | ||
Կրոնական կազմ | Իսլամ Հայ Առաքելական եկեղեցի Ուղղափառ եկեղեցի | ||
Տարածք | 18 647 | ||
Հիմնադրված է | 1878-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Մեծ ՀայքԱյրարատ | ||
Փոխարինեց | Էրզրումի վիլայեթ | ||
Տարածքը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։ Այժմ նահանգի տարածքը գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և բաժանված է 3 մարզերի (իլ) միջև՝ Էրզրումի, Արդահանի և Կարսի։ Հյուսիս-արևմուտքում մի փոքր հատված մտնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի մեջ։
1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։