Կեսարի քաղաքացիական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Կեսարի քաղաքացիական պատերազմ կամ Հռոմեական մեծ քաղաքացիական պատերազմ, Հռոմեական հանրապետության վերջին քաղաքական-ռազմական կոնֆլիկտներից մեկը, որը նախորդել է Հռոմեական կայսրության ստեղծմանը։ Դրա ընթացքում տեղի են ունեցել մի շարք քաղաքական և ռազմական առճակատումներ մի կողմից Կեսարի (մ․թ․ա․ 100-44 թվականներ), նրա կողմնակիցների (պոպուլյարներ) և լեգեոնների, իսկ մյուս կողմից՝ օպտիմատների, Սենատի, նրանց աջակցող Պոմպեոսի (մ․թ․ա․ 106-48 թվականներ) և նրա լեգեոնների միջև[1]։
Կեսարի քաղաքացիական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հռոմի քաղաքացիական պատերազմներ | |||||||||
Կեսարի արշավանքները պատերազմի ամբողջ ընթացքում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Կեսարականներ (պոպուլյարներ) | Պոմպեոսականներ (օպտիմատներ) | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Հուլիոս Կեսար Մարկոս Անտոնիոս Գայոս Սկրիբոնիոս Կուրիոն † Պուբլիոս Կոռնելիուս Գնեոս Դոմիցիոս Կալվինոս Դեցիմուս Յունիոս Բրուտոս Ալբինոս Գայոս Տրեբոնիոս |
Պոմպեոս Տիտոս Լաբիեն† Սցիպիոն Կատոն Գնեոս Պոմպեոս† Պուբլիոս Ատտիոս Վարոս† Լ․ Դոմիցիոս Ագենոբարբ† Լուցիոս Աֆրանիոս Մարկոս Պետրեոս Սեքստոս Պոմպեոս Արքա Յուբա Նումիդիացի |
Կեսարի քաղաքացիական պատերազմ |
---|
Մասսիլիա (ցամաքային), Իլերդա, Մասիլիա (ծովային), Ուտիկա, Բագրադա, Դիրախիում, Ֆարսալոս, Ռուսպինա, Տապսոս, Մունդա, Լաուրո |
Մինչև պատերազմի սկիզբը Կեսարը 8 տարի ծառայել էր Գալլիայում՝ հաղթանակ տանելով Գալլիական պատերազմներում։ Մ․թ․ա․ 60 թվականին Կեսարը, Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը հիմնադրել են առաջին եռապետությունը, որի միջոցով նրանք Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանել էին ազդեցության ոլորտների։ Կեսարը շուտով հասարակ ժողովրդի համար սիրելի է դարձել, իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Սենատը վախենում էր նրանից, ինչի հետևանքով պահանջել է նրանից վայր դնել իր լեգեոնների հրամանատարությունը և վերադառնալ Հռոմ։ Նա հրաժարվել է, անցել Ռուբիկոնը և իր զորքով շարժվել դեպի Հռոմ, ինչը հռոմեական իրավունքի կոպտագույն խախտում էր և պատժվում էր մահապատժով։ Այդ ժամանակ Պոմպեոսը փախել է Հռոմից և տեղափոխվել Հարավային Իտալիա՝ ընդդեմ Կեսարի զորք հավաքելու համար։
Պատերազմը 4 տարի շարունակ հանգեցրել է մի շարք քաղաքական և ռազմական բախումների Հռոմեական Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Իլլիրիկում, Եգիպտոս, Աֆրիկա պրովինցիաներում։ Պոմպեոսը կարողացել է Դիրախիումի ճակատամարտում հաջողության հասնել Կեսարի հանդեպ, սակայն ծանր պարտություն է կրել Ֆարսալոսի ճակատամարտի ժամանակ։ Մարկոս Բրուտոսի և Ցիցերոնի հրամանատարության ներքո մարտնչող օպտիմատները հանձնվել են, իսկ Կատոն Կրտսերի և Սցիպիոնի հրամանատարության տակ կռվողները՝ շարունակել պայքարը։ Պոմպեոսը փախել է Եգիպտոս և ժամանելուն պես սպանվել։ Մ․թ․ա․ 46 թվականին Սցիպիոնը պարտություն է կրել Հյուսիսային Աֆրիկայում՝ Տապսոսի ճակատամարտում։ Նա և Կատոնը ճակատամարտից քիչ անց ինքնասպանություն են գործել։ Հաջորդ տարի կեսարական ուժերը Մունդայի ճակատամարտում հաղթանակի է հասել վերջին օպտիմատների նկատմամբ և դարձել Հռոմի «ցմահ դիկտատոր»[2]։ Այս ամենը հետագայում հանգեցրել է Հռոմեական հանրապետության (մ․թ․ա․ 509-27 թվականներ) վերացմանը և Հռոմեական կայսրության (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476 թվականներ) ստեղծմանը։