Ռուբիկոնի գետանցում
From Wikipedia, the free encyclopedia
Ռուբիկոնի գետանցում, պատմական իրադարձություն, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10-ին[1]։ Այս իրադարձության հետևանքով Հռոմեական հանրապետությունում սկսվեց Կեսարի քաղաքացիական պատերազմը, ինչը հանգեցրեց նրան, որ Կեսարը դարձավ դիկտատոր, իսկ Հռոմում շուտով սկսվեց կայսերական դարաշրջանը։ Կեսարը այդ ժամանակ նշանակված էր Հարավային Գալլիայից մինչև Իլիրիկում ընկած տարածքների ղեկավար (սկայան ոչ Իտալիայի)։ Քանի որ նրա նահանգապետության ժամկետը լրացել էր, Հռոմի Սենատը հրամայել է նրան կազմալուծել իր բանակը և վերադառնալ Հռոմ։ Նրան հարմայել են իր զորքերի հետ միասին գետանցում չիրականացնել Ռուբիկոն գետի վրայով, որը այդ ժամանակ Իտալիայի հյուսիսային սահմանն էր։ Մ․թ․ա․ 49 հունվարին Կեսարը հրամայում է XIII Զույգ լեգեոնին գետանցում կատարել Ռուբիկոնի վրայով, ինչը Հռոմի Սենատը ընդունեց որպես ապստամբություն, դավաճանություն և պատերազմ հայտարարում իրեն։ Ըստ մի շարք պատմիչների՝ հենց գետանցման ժամանակ էլ Կեսարը ասել է իր հայտնի խոսքերից մեկը՝ «Վիճակը նետված է» (լատին․՝ alea iacta est)[2]։
Թվական | Մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10 |
---|---|
Վայր | Ռուբիկոն գետ |
Նաև հայտնի է որպես | Անցնելուց հետո սկսվեց Կեսարի քաղաքացիական պատերազմը |
Պատճառ | Քաղաքացիական պատերազմ սկսելու համար |
Մասնակիցներ | XIII Զույգ լեգեոն |
Հետևանք | Քաղաքացիական պատերազմի սկիզբ |
Այսօր «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը նշանակում է վճռորոշ, անդարձ քայլ կատարել[3]։