թանգարան Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Կիժիի պոգոստ (ռուս.՝ Кижский Погост), պատմական համալիր, որը հիմնադրվել է 17-րդ դարում Կիժի կղզում։ Կղզին գտնվում է Ռուսաստանի դաշնային սուբյեկտ Կարելիայի Հանրապետության հարավում գտնվող Օնեգա լճում։ Պոգոստը տարածքի ներսում է, որը ներառում է երկու խոշոր փայտե եկեղեցիներ և զանգակատուն։ Պոգոստը հայտնի է իր գեղեցկությամբ և երկարակեցությամբ, չնայած, որ այն կառուցված է բացառապես փայտից։ 1990 թվականին Կիժի Պոգոստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ 1993 թվականին հայտնի է դարձել որպես Ռուսաստանի Մշակութային օբյեկտ[2]։
Կիժի Պոգոստ | |
Kizhi Pogost* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ռուսաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1990 (14 նստաշրջան) |
Համար | 544 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պոգոստը կառուցվել է Կիժի կղզու հարավային մասում, Օնեգա լճի մակարդակից 4 մետր բարձրության վրա։ Հիմնական կառուցվածքային ստորաբաժանումը սովորական սոճու տրամագիծն է՝ 1 մետր 30 սանտիմետր, և 3-5 մետր երկարությամբ։ Շինարարության համար տարբեր մայրցամաքներց բերվել են հազարավոր փայտի կտորներ։ Այդ ժամանակ համալիրի նյութական խնդիրը հիմնականում դա էր։
Համբարձման եկեղեցին Պոգոստի ամենահիշարժան հատվածն է համարվում։ Եկեղեցին չի ջեռուցվում, և հետևաբար, համարվում է ամառային եկեղեցի, իսկ ձմռանը չի անցկացնում ոչ մի ծառայություններ։ Եկեղեցու ներսում գտնվող խաչի վրա գրված արձանագրության համաձայն՝ եկեղեցու խորանը կառուցվել է 1714 թվականի հունիսի 6-ին։
Համբարձման եկեղեցին կառուցվել է հին շենքի տեղում, որն այրվել էր կայծակից։ Շինարարների անուններն անհայտ են։ Լեգենդը պատմում է, որ հիմնական շինարարը եկեղեցու շինարարության համար օգտագործել է մեկ կացին։ Շինարարության ավարտից հետո նա կացինը նետեց ջուրը, արտասանելով հետևյալ խոսքերը․ «Չկա և չի լինի մեկ ուրիշը հավասար»[3][4]։
Համբարձման եկեղեցին ունի 22 գմբեթ և 37 մետր բարձրություն, այն Ասիայում ամենաբարձր շենքերից մեկն է։ Եկեղեցու տրամագիծը կազմում է 20×29 մետր։
Նախորդ կառույցը համարվում էր 18 գմբեթի եկեղեցի Օնեգա լճի հարավային ափում, որը կառուցվել է 1708 թվականին և կայծակի հետևանքով այրվել է 1963 թվականին։
Ըստ այդ ժամանակաշրջանի ռուսական ատաղծագործության ավանդությունների, Համբարձման եկեղեցին կառուցվել է միայն փայտով, առանց որևէ մեխի, և ուներ միայն գմբեթներ և տանիք։ Սակայն, ներկայումս եկեղեցին կառուցված է 180,000 մեխերից, և ապահովում է շուրջ 60,000 տանիք[5][6]։
Կառույցների հիմքում ընկած է ութանիստ կառուցվածք։ Կառույցն ունի 22 գմբեթ՝ տարբեր չափսերով և ձևերով։
Սեղանատունը ծածկված է եռաստիճան տանիքով։ 19-րդ դարում եկեղեցու ձևավորումը քաոսային էր և որոշ հատվածներ ծածկված էին փայտով։ Համբարձման եկեղեցին վերականգնվել է 1950-ական թվականներին իր յուրօրինակ դիզայնով[7][8]։
Եկեղեցու հիմքն ընկած է քարե բազայի վրա, առանց հիմնատակի, բացառությամբ արևմտյան ենթակողմի, որի համար 1870 թվականին կառուցվել է հիմնատակ։ Տանիքների մեծ մասը զարդարված է եղևնու ճյուղերով, իսկ գմբեթները՝ բարդու ճյուղերով։
Պատկերասրահն ունի չորս մակարդակ և բաղկացած է 102 սրբապակերներից։ Այն հիմնադրվել է 18-19-րդ դարերում։ Սրբապատկերները ներառում են երեք ժամանակաշրջաններ՝ երկու հին սրբապատկերներ՝ «Համբարձում» և «Պոկրով», որոնք ստեղծվել են 17-րդ դարի վերջում և նրանց բնորոշ է հյուսիսային ոճը։ Կենտրոնական սրբապատկերը ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Սրբապատկերների մեծ մասը ստեղծվել են 18-րդ դարում, որոնք բերվել են Ռուսաստանի տարբեր մասերից։
Սուրբ Աստվածամոր եկեղեցին ի տարբերություն Համբարձման եկեղեցու ջեռուցվում է, և հոկտեմբերի 1-ից և մինչև Սուրբ Զատիկ կազմակերպում է միջոցառումներ։ 17-րդ դարի հրդեհից հետո Աստվածամոր եկեղեցին Կիժի կղզում առաջինն էր։ Հիմնադրվել է 1694 թվականին, որպես գմբեթի կառույց, այնուհետև վերակառուցվել է 1720-1749 թվականներին և 1764 թվականին վերակառուցման ժամանակ կառուցել են 9 գմբեթ, որպես Համբարձման եկեղեցու ճարտարապետության արձագանք[9][10]։ Այն ունի 32 մետր բարձրություն և 26×8 տրամագիծ։ Ունի 9 գմբեթ, ամենամեծը՝ կենտրոնում։ Դեկորացիան հազվադեպ է։ Բնօրինակ սրբապատկերը փոխարինվեց 19-րդ դարի վերջին։ Վերականգնվեց 1950 թվականին՝ բնօրինակ ոճով։
Բնօրինակ զանգակատունն այրվել է, որից հետո վերականգնվել է 1862 թվականին։ 1874-1900 թվականներին զանգակատունը կրկին վերակառուցվեց։ Աշտարակն ունի 30 մետր բարձրություն և 6×6 մետր տրամագիծ։ Աշտարակն ունի փայտե շրջանակ, որը հիմնված է հիմքի վրա։ Փայտի տեսակաները նույնն են, ինչ Համբարձման եկեղեցունը՝ սոճի և բարդի[11]։
Համբարձման եկեղեցի | Համբարձման եկեղեցի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.