Կլիմենե (օվկիանուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմենե (հին հունարեն՝ Κλυμένη), հին հունական դիցաբանությունում օվկիանուհի[6], տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը, Հապետոսի կինը, Էպիմեթևսի, Պրոմեթևսի, Մենետիոսի և Ատլասի մայրը[7]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլիմենե (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կլիմենե, Տեսակ ...
Կլիմենե | |
---|---|
Տեսակ | օվկիանուհիներ |
Սեռ | իգական |
Հայր | Օվկիանոս[1] |
Մայր | Տեթիս[1] |
Ամուսին | Merops?, Հապետոս[1] և Պրոմեթևս |
Կողակից | Հելիոս |
Զավակներ | Ֆայետոն, Aegiale?, Էպիմեթևս, Պրոմեթևս[2], Մենետիոս, Հեսպեր, Դևկալիոն[3], Ատլաս[4], Dioxippe?, Հելլեն և Հելիա[5] |
Փակել
Ըստ ուրիշ առասպելների՝ Պրոմեթևսի կինը, Դևկալիոնի[8] (կամ Փաետոնի[9][10][11][12]) մայրը, Փեբոսի կինը, կամ Զևսից ունեցել է Մնեմոսինեին[13]։
Կլիմենեն փրկել է Պերսևսին, հիշատակվում է Վերգիլիոսի կողմից։
Հավանաբար օվկիանուհի Կլիմենեի անունով է կոչվել Կլիմենե (104) աստերոիդը՝ հայտնագործված 1868 թվականի սեպտեմբերի 13-ին Ջեյմս Վոթսոնի կողմից Դետրոյտի աստղադիտարանում՝ անվանակոչված հին հունական դիցաբանության Կլիմենե անունով տասը կերպարներից մեկի պատվին։