From Wikipedia, the free encyclopedia
Կոստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի) (գերմ.՝ Constanze von Österreich, լեհ.՝ Konstancja Habsburżanka, լիտ.՝ Konstancija Habsburgaitė; 24 декабря 1588[2][3], Գրաց, Ավստրիայի էրցհերցոգություն — 10 հուլիսի 1631[2][3], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), Հաբսբուրգների տան արքայադուստր, էրցհերցոգուհի, Ավստրիացի Կառլ II էրցհերցոգի դուստրը, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III-ի երկրորդ կինը։ Ուշադրություն էր ցուցաբերում ամուսնու և լեհա-լիտվական քաղաքականության նկատմամբ։ Կողմնակից էր հակառեֆորմացիային, պարգևատրվել է Կարմիր վարդով[4]։
Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի) գերմ.՝ Constanze von Österreich լեհ.՝ Konstancja Habsburżanka լիտ.՝ Konstancija Habsburgaitė | |
Դավանանք | կաթոլիկություն |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1588[1] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա |
Վախճանի օր | հուլիսի 10, 1631[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Թաղված | Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ |
Դինաստիա | Վազա |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Հայր | Կառլոս II |
Մայր | Մարիա Աննա Բավարիացի |
Ամուսին | Սիգիզմունդ III Վազա |
Զավակներ | տղաներ։ Յան Կազմիր, Յան Օլբրախտ, թագավոր Ֆերդինանդ Վազա, Ալեքսանդր Չարլզ Վազա աղջիկներ։ Աննա Կոնստանցիա,Աննա Եկատերինա Կոնստանցիա Վազա |
Ինքնագիր | |
Կոնստանցիան ծնվել է Գրացիայում 1588 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նա եղել է 13-րդ երեխան և ութերորդ աղջիկը Կառլ II-ի բազմազավակ ընտանիքում (Ավստրիայի էրցհերցոգի և Մարիա Աննա Բավարացու, Վիտտելսբախների տան արքայադուստրերից)[5]։ Հայրական գծով Ֆերդինանդ I-ի թոռնուհին է[6]։
Կոնստանցիան ստացել է լավ կրթություն։ Նա տիրապետել է լատիներենին, գերմաներենին, իսպաներենին և իտալերենին[7]։
Նրա ավագ քույրը եղել է Սիգիզմունդ III Վազայի կինը։ Քրոջ մահից հետո, 1605 թվականի դեկտեմբերի 11-ին Կոնստանցիան ամուսնացել է Սիգիզմունդի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.