Կորիզավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.
- Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
- Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
- Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
- Ունեն հետևյալ օրգանոիդները՝ 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսոմներ, բջջային կենտրոն։
- Բաժանվում են կորիզակիսումով։