Կունեո
From Wikipedia, the free encyclopedia
Կունեո (իտալ.՝ Cuneo, պիեմ.՝ Coni), քաղաք Իտալիայում։ Հանդիսանում է Պիեմոնտ մարզի Կուենո գավառի վարչական կենտրոնը։ Քաղաքի հովանավորն է համարվում սուրբ հրեշտակապետ Միքայելը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կունեո (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կունեո | |||
իտալ.՝ Cuneo պիեմ.՝ Coni | |||
| |||
Սանտա Մարիա եկեղեցին | |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | ՊիեմոնտՊիեմոնտ | ||
Գավառ | Կունեո | ||
Մակերես | 119 կմ² | ||
ԲԾՄ | 534 մ | ||
Բնակչություն | 54914 մարդ (2004) | ||
Խտություն | 461 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | cuneesi | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0171 | ||
Փոստային ինդեքս | 12100 | ||
Փոստային դասիչ | 12100 | ||
Ավտոմոբիլային կոդ | CN | ||
Պաշտոնական կայք | comune.cuneo.it | ||
| |||
Կուենոն տեղակայված է լեռնային հարթության վրա՝ Ստուրա դի Դեմոնտե գետի ափին։ Քաղաքը կառուցվել է սեպի տեսքով, այդտեղից էլ գալիս է նրա անունը (Cuneo իտալերենից թարգմանաբար նշանակում է սեպ)։
Կուենոյի տեսարժան վայրերից են Սան Ֆրանչեսկո եկեղեցին, որտեղ ներկայում գործում է քաղաքային թանգարանը, Աուդիֆրեդի պալատը, Դուոմո տաճարը, Սենտ Ամբրոջիո, Սանտա Մարիա, Սանտա Կրոչե և Սենտ Կլեր եկեղեցիները։
Կուենոն հայտնի է շոկոլադե յուրահատուկ կոնֆետներով (ռոմի միջուկով )՝ «Cuneesi al Rhum»։ Այստեղ է ծնվել Միքելե Ֆերրերոն՝ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որը Nutella և Ferrero Rocher ընկերությունների հիմնադիրն է։
Քաղաքն զբաղեցնում է 119 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանակից է Բովես, Չերվասկա, Վինյոլո, Բեյնետե, Պևերանիո, Կաստելետո Ստուրա, Կարալիո, Տարանտասկա համայնքներին[1][2][3]։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 56.116[4], բնակչության խտությունը կազմել է 435 մարդ/կմ²։