From Wikipedia, the free encyclopedia
Կրուպկի (բելառուս․՝ Крупкі), քաղաք, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզում, Կրուպսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի անվանումն վերցրել են Կրուպկա բույսի անվանումից, որը պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Այդ ծաղիկի նկարը քաղաքի դրոշի վրա է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կրուպկի | |||||
բելառուս․՝ Крупкі | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Համայնք | Կրուպսկի շրջան | ||||
Առաջին հիշատակում | 1575 | ||||
Մակերես | 276,51 կմ² | ||||
ԲԾՄ | 174±1 մետր | ||||
Բնակչություն | ▼8410 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 1796 | ||||
Փոստային դասիչ | 222010 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 5 | ||||
| |||||
Մինսկից գտնվում է 110 կմ հեռու, Մինսկ-Օրշա երկաթուղային գծի վրա (կանգառման կետ «Նոր կյանք»)։
Քաղաքով հոսում է Բոբր գետը (Բերեզինայի վտակը) և դրա վտակը` Ստրաժնիցան։ 23 կմ հարավ հոսում է Բրուսյատա գետը։
Հիշատակվում է 1653 թվականին, որպես Սանգուկների տեղ կամ Կրուպկա, եղել է համանուն Օրշանսկի Լիտվական մեծ իշխանության գավառի կենտրոնը։ 1938 թվականի սեպտեմբերի 27-ին Կրուպկի գավառը ստանում է քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ։
Բնակչության թիվը[2][3][4][5][6][7][8]։ |
1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2006 | 2018 |
---|---|---|---|---|---|---|
3455 | ▲ 4749 | ▲ 5940 | ▲ 8123 | ▲ 8726 | ▼ 8643 | ▲ 8650 |
1939 թվականին Կրուպկիում ապրում էր 3455 մարդ, որոնցից 2032 բելառուսներն էին (58,8 %), 870-ը` հրեաներ (25,2 %), 253-ը` ռուսներ (7,3 %), 96-ը` ուկրաինացիներ (2,8 %), 91-ը` լեհեր (2,6 %) և այլ ազգերի` 113 մարդ[9]։
Կրուպկիում գործում է Կրուպկիի հնա-գավառագիտական թանգարան` 8,7 հազար թանգարանային առարկաների հիմնական ֆոնդով։ 2016 թվականին այնտեղ արդեն այցելել էր 10,9 հազար մարդ[10]։
Ամեն տարի սեպտեմբերին Կրուպսկի շրջանում անցկացվում են Բելառուսի ամենախոշոր ոչ ճանապարհային մրցույթներ` «Liqua» տրոֆի ռեյդեր։
Օգոստոսին Շիպի հրվանդանում ամեն տարի անց են կացվում միջազգային զբոսաշրջական թռիչքներ։
2009 թվականմից Կրուպկիում Տիեզերագնացների օրի նախօրեին (ապրիլի 12-ին) անց է կացվում հանրապետական թեթև ատլետիկյան վազք, որտեղ որպես մրցանակ արժանանում են Խորհրդային Միության հերոս օդաչու-տիեզերագնաց Վ. Կովալյոնկի մրցանակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.