Կրտսեր Էդդա
From Wikipedia, the free encyclopedia
Կրտսեր Էդդա (Արձակ Էդդա կամ Սնորրիի Էդդա), (իսլ.՝ Snorra Edda) միջնադարյան իսլանդացի գրող Սնորրի Սթուրլուսոնի ստեղծագործությունն է, որը գրվել է 1222-1225 թվականներին և մտահղացել է որպես սկալդական պոեզիայի դասագիրք։ Այն բաղկացած է չորս մասից, որոնք պարունակում են մեծ թվով մեջբերումներ հին բանաստեղծություններից՝ հիմնված սկանդինավյան դիցաբանության սյուժեների վրա։
Կրտսեր Էդդա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և Norse cultural artifact? |
Ժանր | պոեզիա և Սկանդինավյան դիցաբանություն |
Հեղինակ | Սնորրի Սթուրլուսոն |
Երկիր | Իսլանդիա և Իսլանդիա |
Բնագիր լեզու | Old Norse? և հին իսլանդերեն |
Գրվել է | 1225 |
Թվային տարբերակ | norroen.info/src/snorra/ |
Prose Edda |
Կրտսեր Էդդան սկսվում է հերմենևտիկ նախաբանով և երեք առանձին գրքերով՝ «Գյուլվիի տեսիլքը» (իսլ.՝ Gylfaginning, մոտ 20,000 բառ), «Պոեզիայի լեզուն» (իսլ.՝ Skáldskaparmál, մոտ 50,000 բառ) և «Չափածո ձևերի ցանկը» (իսլ.՝ Háttatal, մոտ 20,000 բառ)։ Էդդան պահպանվել է յոթ տարբեր ձեռագրերում, որոնք թվագրվում են 1300-1600 թվականներով՝ անկախ տեքստային բովանդակությամբ։
Աշխատության նպատակն էր Սնորրիի ժամանակակից ընթերցողներին փոխանցել ալիտերացիոն ոտանավորի նրբությունը և ֆիքսել բառերի իմաստը, որոնք թաքնված են բազմաթիվ քեննինգների տակ։
Սկզբում «Կրտսեր Էդդա»-ն հայտնի էր պարզապես «Էդդա»-ով, սակայն հետագայում ստացավ իր վերջնական անունը՝ «Ավագ Էդդա»-ից տարբերելու համար։ Վերջինիս հետ «Կրտսերը» կապվում է երկուսի կողմից մեջբերված բազմաթիվ մեջբերումներով։ Վաղ գիտնականները ունեին կասկածներ, որ ժամանակին գոյություն է ունեցել ամբողջ բանաստեղծությունների մի ժողովածու կամ տեսություն, որը հաստատվել է «Ավագ Էդդա»-յի ձեռագրերի վերագտնումով[1]։