From Wikipedia, the free encyclopedia
Հազարամյակի հրապարակ (թաթ.՝ Meñyellıq məydanı), Կազանի պատմական կենտրոնում` Կազանի Կրեմլի մոտ գտնվող ամենահայտնի և խոշորագույն երկու հրապարակներից մեկն է (Ազատության հրապարակի հետ միասին), գտնվում է քաղաքի Վախտովսկի շրջանում։ Ռուսաստանի և աշխարհի ամենախոշոր հրապարակներից մեկն է։ Հրապարակի համայնապատկերը Կրեմլի, Քուլշարիֆ մզկիթի և կրկեսի «թռչող ափսեի» հետ միասին համարվում են քաղաքի «այցեքարտը» և քաղաքի ամենատարածված տեսարժան վայրերից մեկը զբոսաշրջիկների համար։ Հրապարակի նախկին անվանումը եղել է Տոնավաճառային (Տաշայակ)։ 2005 թվականից այն կրում է ժամանակակից անվանում, որը շնորհվել է քաղաքի հազարամյակի տոնակատարության կապակցությամբ[1]։
Հազարամյակի հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կազան |
Միանում է | Բաումանի փողոց և Levo-Bulachnaya Street? |
Հրապարակի հիմնական առանցքը ուղղված է հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք։ Հրապարակի երկարությունը կազմում է շուրջ 510 մ, լայնությունը 130 մ (մարզադաշտի գլխավոր մուտքի մոտ 250 մետր), ընդհանուր մակերեսը շուրջ 90 հազար քառակուսի մետր է։
Հրապարակի մեջ ներառված է սիզամարգերով թեք դաշտ (կանաչ խոտը պահպանվում է մայիսից մինչև հոկտեմբեր), հետիոտնային անցուղիներով և լուսավորության սյուներով լայն ճանապարհը Կրեմլյան պատվարից Կազանկա գետի ափով հասնում է մինչև Բուլակ վտակի սկիզբը, Ցենտրալնի մարզադաշտի դիմաց Կրեմլի և Կրկեսի դիմաց գտնվում է ոչ մեծ պուրակ։ Ճանապարհահատվածի տակ կա ստորգետնյա անցուղի։ Հրապարակի երթևեկելի մասով են անցնում մի քանի տրոլեյբուսային և ավտոբուսային երթուղիներ, որոնցով կարելի է հասնել մինչև մետրոպոլիտենի «Կրեմլյան» կայարան։ Հրապարակում կա նաև City Sightseeing համաշխարհային ցանցի երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղի։
Ռուսական պետության և Կազանյան խանության միջև պատերազմի ժամանակ Կազանյան Կրեմլի դիմացի դաշտը եղել է ռուսական զորքերի կողմից ամրոցի պաշարման վայրը։
Հետագայում այս վայրում գործել է Տաշայակ առևտրական հրապարակը իր տոնավաճառային և զվարճանքի վայրերով։ Հրապարակը իր ներկայիս չափերով և տեսքով կազմավորվել է 1999-2002 թվականներին քաղաքապետ Իսհակովի որոշմամբ, Նովո-Կրեմլյովսկայա և Բաումանի փողոցների մի հատվածի և Բաումանի փողոցի սկզբնամասում գտնվող հին ցածրահարկ պատմական արժեք չներկայացնող շենքերի քանդման հաշվին։
Քաղաքի հազարամյակի տոնակատարության նախօրյակին 2005 թվականին հրապարակը վերակառուցվեց, այդ թվում հրապարակի մոտակայքում գտնվող «Կրեմլյովսկայա» մետրոյի կայարանի շենքը և հրապարակի տակ գտնվող ստորգետնյա անցումը։ Քաղաքում համաշխարհային Ունիվերսիադա 2013 թվականի միջոցառման անցկացման հետ կապված վերակառուցվեց հրապարակի Կրեմլյան պատվարի մոտ գտնվող հատվածը։
Հրապարակը համարվում է քաղաքում անցկացվող մշակութային մասսայական հասարակական միջոցառումների իրականացման գլխավոր վայրերից մեկը։ Այստեղ անցկացվում են տոնակատարություններ, ժողովրդական զբոսահանդեսներ, շքերթներ, հրավառություններ, հանրապետությա և քաղաքի օրվա (30 օգոստոսի) և Հաղթանակի օրվա (9 մայիսի), երաժշտական փառատոներ (օրինակ` «Աշխարհի արարումը») ցուցադրական ելույթներ (օրինակ, ավտոմոբիլային և մոտոցիկլային մրցարշավեր Kazan City Racing և Ֆորմուլա-1) և այլն, որոնց ժամանակ այստեղ հավաքվում են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ և հյուրեր, ինչպես նաև տեղակայվում են բեմահարթակներ և այլ հավաքովի շինություններ և հարմարանքներ։
Քաղաքի հազարամյակի տոնակատարության ժամանակ այս միջոցառումները տևել են մի քանի օր, Մարզադաշտի դիմացի հրապարակում տեղադրվեց բազմահարկ բեմահարթակ Մոնոմախի գդակի տեսքով, հզոր լուսատեխնիկայով, հրապարակում անցկացվում են ավիաշոուներ, իսկ երեկոյան հրապարակը և Կրեմլը լուսավորվում էին լազերա- լուսարձակային լուսավորությամբ և եզրափակիչ 1000-համազարկային հրավառությամբ։
Հրապարակում մարզադաշտի դիմաց ամեն տարի տեղադրվում է 40 մետրանոց հավաքովի Ամանորյա գլխավոր տոնածառը, անցկացվում են մշակութային, քաղաքական և մարզական միջոցառումներ (օրինակ` գլխավոր հանրապետական իֆտարը, շարժական Դյու Սոլեյ կրկես շապիտոյի հյուրախաղերը, հանրահավաքներն ու ցույցերը, մարաթոնների մեկնարկներն ու ավարտները), իսկ մնացած ժամանակ անցկացվում են ավտովարման դասընթացներ։
Հրապարակին հարում են հետևյալ շինությունները`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.