Հակամրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Հակամրցանակ, ծաղրական մրցանակ, որը շնորհվում է տարբեր բնագավառներում հականվաճումների, զվարճալի կամ անհեթեթ ձեռքբերումների համար[1]։ Այն ազգային զվարճալի մշակույթի ժամանակակից ձև է[2], որին բնորոշ է ամեն ինչ գլխիվայր շուռ տալը, «շրջված» աշխարհի ստեղծումը։
Դա էպատաժի տարատեսակ է՝ իմաստավորված սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացներում[3]։ Իր երկիմաստության պատճառով մեդիաիրականության մեջ այն ավելի բնականոն ձևաչափ է, քան մրցանակը[4]։