Հակապրոտոն
From Wikipedia, the free encyclopedia
Հակապրոտոն, տարրական մասնիկ, պրոտոնի հակամասնիկը։ Նշանակվումը՝ ։ Կայուն մասնիկ է, բայց սովորաբար կյանքի տևողությունը կարճ է, քանի որ պրոտոնի հետ կամայական բախմման արդյունքում երկու մասնիկներն էլ վերանում են՝ անջատելով էներգիա։
Ենթադաս | antinucleon? և Լիցքավորված մասնիկ |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ և isotope of antihydrogen? |
Դասակարգում | Հակաբարիոններ |
Կազմություն | 2 վերև-հակաքվարկ, 1 ներքև-հակաքվարկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Հիմնարար փոխազդեցություններ | Ուժեղ Թույլ Էլեկտրամագնիսական Գրավիտացիոն |
Նշանակումը | |
Մասնիկ | Պրոտոն |
Հայտնագործում | Էմիլիո Սեգրե, Օվեն Չամբեռլայն (1955) |
Հայտնագործման տարեթիվ | 1955 |
Տեսակների քանակ | 3 |
Զանգված | 938 ՄէՎ/c2 |
Էլեկտրական լիցք | +1 e |
Սպին | 1⁄2 |
Մոնտե Կարլո դրույթով համար | -2212 |
Իզոսպինի z-բաղադրիչ | −0,5 |
Իզոսպինի քվանտային թիվ | 0,5 |
Antiprotons Վիքիպահեստում |
Պրոտոնի +1 էլեկտրական լիցքին հակադիր -1 լիցք ունեցող հակապրոտոնի գոյությունը կանխատեսել է Պոլ Դիրակը իր 1933 թ. Նոբելյան բանախոսության մեջ[1]։ Դիրակը Նոբելյան մրցանակ ստացավ 1928 թ. հրապարակած աշխատության՝ Դիրակի հավասարման համար, որը կանխատեսում էր Այնշտայնի էներգիայի հավասարման () դրական և բացասական լուծումները և պոզիտրոնի՝ էլեկտրոնի հակամասնիկի գոյությունը։
Հակապրոտոնի գոյությունը փորձնականորեն հաստատեցին 1955 թ. Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկոսներ Էմիլիո Սեգրեն և Օվեն Չամբեռլայնը, ինչի համար նրանք 1959 թ. ստացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Հակապրոտոնը կազմված է երկու վերև հակաքվարկից և մեկ ներքև-հակաքվարկից (uud)։ Հակապրոտոնի բոլոր չափված հատկությունները համապատասխանում են պրոտոնին, բացառությամբ միայն, որ հակապրոտոնն ունի պրոտոնին հակառակ էլեկտրական լիցք և մագնիսական մոմենտ։ Հարցերը, թե ինչպես է նյութը տարբերվում հականյութից և հականյութի նպատակահարմարությունը Մեծ պայթյունից հետո մինչև հիմա պատասխան չունեն՝ տիեզերքում հականյութի սակավության պատճառով։