Զանգեզուրի ինքնապաշտպանություն
1919-1921 / From Wikipedia, the free encyclopedia
Զանգեզուրի ինքնապաշտպանություն, հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։
Արագ փաստեր Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590, Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ ...
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Փակել
Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը[1]:
Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը[2] |
Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում։