Հայաստանի արտաքին քաղաքականություն
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարբերվում է կոմպլեմենտարիզմով։ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները ինչպես Իրանի, այնպես էլ Արևմուտքի երկրների և ԱՄՆ-ի հետ[1][2]։ Սակայն Հայաստանի դիրքորոշումը Արցախի հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ դարձավ լարված հարաբերությունների առաջացման պատճառ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ[3], ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։