Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009
From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 18-րդ խաղարկությունն է, որն սկսվել է 2009 թվականի մարտի 17-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին[1]։
Երկիր | Հայաստան | ||
---|---|---|---|
Մրցաշրջան | 18-րդ | ||
Մասնակիցներ | 8 | ||
Գավաթակիր | Փյունիկ (4-րդ) | ||
Ֆինալիստ | Բանանց | ||
|
2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է 8 թիմ, որոնք պայքարի մեջ են մտել 1/4 եզրափակչից[2]։ Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով[3], և միայն մասնակցել են բարձրագույն խմբի թիմերը։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ[4]։ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ՝ գավաթի հաղթող հռչակվեց Երևանի «Փյունիկը», որը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, 2009 թվականի Հայաստանի Անկախության Գավաթին նվաճած թիմը իրավունք է ստանում մասնակցել 2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային, այն սկսելով որակավորման 2-րդ փուլից։ Բայց քանի որ գավաթի հաղթող՝ Երևանի «Փյունիկը» արդեն նվաճել էր 2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցելու իրավունք, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքը անցավ «Բանանցին», որը սակայն գավաթի եզրափակիչը պարտվելու պատճառով հարկադրված եղավ այն սկսել 1-ին փուլից[5]։