Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2010
From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2010ը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի 19-րդ խաղարկությունն է։ Այն սկսվել է 2009 թվականի մարտի 23-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 10-ին[1]։
Արագ փաստեր Երկիր, Մրցաշրջան ...
Երկիր | Հայաստան | ||
---|---|---|---|
Մրցաշրջան | 19-րդ | ||
Մասնակիցներ | 8 | ||
Գավաթակիր | Փյունիկ (5-րդ) | ||
Ֆինալիստ | Բանանց | ||
Լավագույն ռմբարկու | Մարկոս Պիզելլի (3) | ||
|
Փակել
2010 թվականի գավաթի խաղարկությանը, ինչպես անցած տարի, մասնակցեցին միայն բարձրագույն խմբի 8 թիմերը։ Վիճակահանության ժամանակ ՀՖՖ-ի մրցումների և կազմակերպման բաժինը 2009 թվականի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանեց իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում։ Այդպիսով, վիճակահանության արարողությանը մասնակցեցին միայն 5-7-րդ տեղերը գրաված թիմերը, ինչպես նաև բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսը»[2]։ Գավաթի եզրափակիչում «Փյունիկը» 4 - 0 հաշվով հաղթեց «Բանանցին»[3]։