Հաշվարկման ութական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Հաշվարկման ութական համակարգ, 8 հիմքով հաշվարկման դիրքային համակարգ է, որտեղ թվերի ներկայացման համար օգտագործում են 0֊ից 7 արաբական թվերը։
Ութական համակարգերը հիմնականում օգտագործում են թվային սարքերում։ Նախկինում լայնորեն կիրառվել է ծրագրավորման մեջ, սակայն այժմ գրեթե լիովին փոխարինվելէ տասնվեցական համակարգով։
Ութական համակարգը կիրառվում է Լինուքս համակարգերում, օգտագործողների համար ֆայլերի թույլտվության և կատարողական իրավունքները սահմանելիս[1]։