From Wikipedia, the free encyclopedia
Հարի Ուիլսոն (անգլ.՝ Harry Wilson, մարտի 22, 1997[1], Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լիվերպուլից վարձավճարով հանդես է գալիս Բորնմութի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Ուիլսոնը Հալլ Սիթիի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ուելս | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Բորնմութ (վարձավճարով Լիվերպուլից) | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2015 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Լիվերպուլ | 0 | (0) |
2015 | → Կրու Ալեքսանդրա | 7 | (0) |
2018 | → Հալլ Սիթի | 13 | (7) |
2018-2019 | → Դերբի Կաունտի | 40 | (15) |
2019-ներկա | → Բորնմութ | 15 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Ուելս Մ17 | 3 | (3) |
2014 | Ուելս Մ19 | 2 | (1) |
2015-2017 | Ուելս Մ21 | 10 | (2) |
2013-ներկա | Ուելս | 17 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ուիլսոնը Լիվերպուլի ակադեմիայի սան է[3][4][5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքեց 2014 թվականի հուլիսին[6][7]։ 2015 թվականի օգոստոսի 26-ին Ուիլսոնը մինչև 2016 թվականի հունվարի 5-ը վարձավճարով միացավ Կրու Ալեքսանդրային[8][9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Միլուոլի դեմ խաղում[10][11]։ Դեկտեմբերի 1-ին Լիվերպուլը հետ կանչեց ուելսցու վարձավճարը[12]։ Կրու Ալեքսանդրայի կազմում Ուիլսոնը անցկացրեց 7 հանդիպում[13]։
2016 թվականի հուլիսի 28-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[14][15][16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 18-ին՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին Անգլիայի գավաթի Պլիմուտ Արգայլի դեմ խաղում[17][18]։ 2018 թվականի հունվարի 31-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը[19][20] և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Հալլ Սիթի[21][22]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց փետրվարի 3-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[23][24]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ուելսցին խփեց փետրվարի 10-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[25]։ Մարտի 10-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[26]։ Ապրիլի 7-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[27]։ Ապրիլի 21-ին ուելսցին դուբլ ձևակերպեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-5 հաշվով[28][29]։ Ապրիլին Ուիլսոնը ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[30]։ Հալլ Սիթիի կազմում նա անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[31]։ 2017-18 մրցաշրջանում Ուիլսոնը ճանաչվեց Լիվերպուլի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[32]։
2018 թվականի հուլիսի 10-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2023 թվականը[33][34][35]։ Հուլիսի 17-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Դերբի Կաունտիին[36][37][38]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեդինգի դեմ խաղում[39][40]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[41][42]։ Հոկտեմբերի 24-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[43]։ Դեկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[44]։ 2019 թվականի հունվարի 19-ին՝ Ռեդինգի դեմ խաղում ուելսցին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դերբիին հաղթել 2-1 հաշվով[45]։ Ապրիլի 6-ին Ուիլսոնը դուբլի հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում[46]։ Ապրիլի 22-ին նա 2 գոլ խփեց Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47][48]։ Մայիսի 15-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Լիդս Յունայթեդի դեմ խաղում[49][50]։ Մայիսի 27-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Աստոն Վիլլայի դեմ խաղում[51], սակայն Դերբի Կաունտին պարտվեց 2-1 հաշվով[52][53]։ Վարձավճարի ընթացքում Ուիլսոնը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[54]։
2019 թվականի օգոստոսի 6-ին Ուիլսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բորնմութ[55][56][57][58]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Աստոն Վիլլայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[59][60]։ Օգոստոսի 25-ին ուելսցին տուգանային հարվածից գրավեց Մանչեսթեր Սիթիի դարպասը, սակայն Բորնմութը պարտվեց 3-1 հաշվով[61][62]։ Նոյեմբերի 30-ին Ուիլսոնը դուբլ ձևակերպեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[63][64]։
Ուիլսոնը ներկայացրել է Ուելսը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Ուելսի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի հոկտեմբերին՝ 16 տարեկան հասակում՝ Մակեդոնիայի և Բելգիայի դեմ խաղերի համար[65][66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Բելգիայի դեմ խաղում[68] և դառնալով Ուելսի պատմության այդ պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[69][70]։
Հաջորդ անգամ Ուելսի հավաքականի կազմում Ուիլսոնը խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի մարտի 22-ին՝ Չինաստանի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[71][72]։ Մարտի 26-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չինաստանի գավաթի եզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[73], սակայն Ուելսը պարտվեց 1-0 հաշվով[74][75]։
2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ուիլսոնը խփեց Իռլանդիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[76][77]։ 2019 թվականի նոյեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադրբեջանի դեմ խաղում՝ օգնելով Ուելսին հաղթել 2-0 հաշվով[78][79]։
2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[80]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիվերպուլ | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Կրու Ալեքսանդրա (վարձավճար) | 2015–16 | Լիգա Մեկ | 7 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 7 | 0 | |
Հալլ Սիթի (վարձավճար) | 2017–18 | Չեմպիոնշիպ | 13 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 14 | 7 | ||
Դերբի Կաունտի (վարձավճար) | 2018–19 | 40 | 15 | 3 | 1 | 6 | 2 | 49 | 18 | |||
Բորնմութ (վարձավճար) | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 15 | 6 | 0 | 0 | 2 | 0 | 17 | 6 | ||
Կարիերիայի ընդհանուր | 75 | 28 | 5 | 1 | 0 | 0 | 8 | 2 | 88 | 31 |
2019 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ[80]
Ուելս | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
2018 | 7 | 2 |
2019 | 9 | 1 |
Ընդհանուր | 17 | 3 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 22, 2018 | Գուանսի Սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան | Չինաստան | Չինաստանի գավաթ 2018 | ||
2. | Հոկտեմբերի 16, 2018 | Ավիվա մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա | Իռլանդիա | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 | ||
3. | Նոյեմբերի 16, 2019 | Բաքսել Արենա, Բաքու, Ադրբեջան | Ադրբեջան | Եվրո 2020 Որակավորում |
Ուելս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.