Հարրի Փոթերը և Մահվան պարգևները
From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows), յոթերորդ, Ջոան Ռոուլինգի վիպաշարից Հարրի Փոթերի մասին վերջինը։ Թողարկվելով 93 երկրներում՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը կոտրեց վաճառքի բոլոր ռեկորդները, որպես երբևէ ամենաարագ վաճառված գիրք, և այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2012 թվականը[1]։ Այն վաճառվեց 15 միլիոն օրինակով վաճառքի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում, ընդ որում 11 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում և ՄԹ-ում։ Նախորդ ռեկորդը եղել է, երբ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վաճառվել է 9 միլիոն օրինակով առաջին օրվա ընթացքում։ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները թարգմանվել է ավելի քան 120 լեզուներով։
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows | |
---|---|
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Անվանվել է | Հարրի Փոթեր և Մահվան պարգևներ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի և արկածային |
Թեմա | Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք և Հարրի Փոթեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, Ռոն Ուիզլի և Հերմայոնի Գրեյնջեր |
Ստեղծման տարեթիվ | հուլիսի 21, 2007 |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Շարք | Հարրի Փոթեր |
Նախորդ | Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը |
Հաջորդ | Հարրի Փոթերը և անիծված երեխան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 2007 |
Harry Potter and the Deathly Hallows Վիքիպահեստում |
Վեպի գլխավոր թեմաներն են մահը և կոռումպացված հասարակության մեջ ապրելը, և քննադատները դա համեմատել են քրիստոնեական այլաբանության հետ։ Հիմնականում լավ ընդունվելով, 2008 թվականին գիրքը հաղթել է Colorado Blue Spruce Book Award մրցանակաբաշխությունում, և Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից անվանվել է «լավագույն գիրք երիտասարդ չափահասների համար»։