From Wikipedia, the free encyclopedia
Հեյդեն Լեսլի Փանեթիեր (անգլ.՝ Hayden Lesley Panettiere, օգոստոսի 21, 1989[2], Palisades, Orangetown, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, մոդել և երգչուհի։ Նա առաջին անգամ նկարահանվել է գովազդային հոլովակում, երբ դեռ 11 ամսական էր։ 10 տարեկանում ստացել է երիտասարդ դերասանի մրցանակ՝ «Հիշելով տիտաններին» (անգլ.՝ Remember the Titans) ֆիլմում Շերիլ Յոսթի դերը կատարելու համար։ Նա իր դերասանական կարիերան սկսել է Սառա Ռոբերթսի «Մեկ կյանք՝ ապրելու համար» (անգլ.՝ One Life to Live) ֆիլմով (1994-1997)։ Նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, որպես երկրորդային պլանի դերասանուհի՝ «Նեշվիլ» հեռուստասերիալում երգչուհի Ջուլիետա Բերնսի դերը կատարելու համար[3][4]։
Հեյդեն Փանեթիեր անգլ.՝ Hayden Panettiere | |
---|---|
Հեյդեն Փանեթիերը «Հոլիվուդյան ոճ» 6-րդ մրցանակաբաշխությունում, Բևերլի Հիլզ, 2009 | |
Ծնվել է | օգոստոս 21, 1989 (26տ․) |
Ծննդավայր | Պալիսեյդս, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Tappan Zee High School? և Laurel Springs School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի, երգչուհի |
Ակտիվ շրջան | 1994-այժմ |
Ընտրանի | Racing Stripes?, Ֆլիքի արկածները, Hoodwinked Too! Hood vs. Evil?, Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն և Սառույցի արքայադուստրը (ֆիլմ) |
Համատեղ ապրող(ներ) | Մայլո Վենտիմիլիա, Վլադիմիր Կլիչկո[1] և Scotty McKnight? |
Երեխա(ներ) | 1 |
Պարգևներ և մրցանակներ | |
myspace.com/haydenpanettiere | |
Հեյդենը հրշեջ հրամանատար Ալեն Փանեթիերի և նախկին սերիալային դերասանուհի Լեսլի Վոջելի դուստրն է։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Ջենսեն Փանեթիերը, որը ևս դերասան է։ Փանեթիերն ունի իտալա-գերմանական ծագում[5][6][7]։
Դեռևս ութ ամսականից սկսած նրա լուսանկարները տպագրվել են գովազդներում, տասնմեկ ամսականից երևացել է հեռուստաէկրաններին[8]։
Նա հայտնի է դարձել Քլեր Բենեթի դերը մարմնավորելով՝ «Հերոսները» (անգլ.՝ Heroes) հեռուստասերիալում։ Նրա դերերը հաճախ սահմանափակվում են, քանի որ մարդիկ նրան անվանում են «հայտնի սևահեր» կամ պարզապես «շիկահեր»։
2007 թվականի սկզբներին Փանեթիերը հայտնվել է MTV-ի Punk'd հեռուստահաղորդումում։ 2012 թվականին Փանեթիերը «Նեշվիլ» (անգլ.՝ Nashville) հեռուստասերիալում ստանում է գլխավոր դերերից մեկը՝ Քոնի Բրիթոն։
Փանեթիերի իր դեբյուտն արել է 1998 թվականին՝ «Սխալ կյանքը» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում[9], բայց նրա առաջին ֆիլմն է համարվում «Իմ բերկրանքի առարկան» անգլ.՝ անգլ.՝ The Object of My Affection, որտեղ նա ներկայանում է ջրահարսի կերպարով։ 1999 թվականին նա մարմնավորում է խորտակվող նավակում մնացած աղջկա կերպարը՝ «Հաղորդագրություն շշի մեջ» (անգլ.՝ Message In A Bottle) ֆիլմում։ 2004 թվականին Փանեթիերը գլխավոր դեր է կատարում Disney Channel-ի նկարահանած «Tiger Cruise » ֆիլմում։ 2005 թվականին նա գլխավոր դերակատարի մրցակիցն է «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դերակատար է եղել Racing Stripes ֆիլմում։ 2007 թվականին Փանեթիերն պայմանագիր է կնքում William Morris Agency գործակալության հետ, որին նախորդել էր United Talent Agency ընկերության հետ պայմանագիրը[10]։ Ըստ Forbes ամսագրի՝ Փանեթիերը 2007 թվականի ընթացքում վաստակել է 2մլն․ դոլար[11]։ 2009 թվականի հուլիսին նա գլխավոր դեր է կատարում «Ես սիրում եմ քեզ Բեթ Քուփեր» (անգլ.՝ I Love You, Beth Cooper) կատակերգությունում։ 2011 թվականի ապրիլին նա հայտնվում է «Ճիչ 4» (անգլ.՝ Scream 4) սլեշեր ֆիլմում՝ կատարելով Կիրբի Ռիդի դերը։ 2015 թվականի ապրիլին Փանեթիերը միացել է «Custody» ֆիլմի դերասանական կազմին։
Փանեթիերը հնչյունավորել է Կաիրիի (անգլ.՝ Kairi) կերպարը՝ «Kingdom Hearts» և «Kingdom Hearts II» վիդեո խաղերում[12]։ 2015 թվականին Փանեթիերը խաղացել է «Until Dawn» վիդեո խաղի հերոսներից մեկի՝ Սեմի կերպարը[13]։
1999 թվականին Փանեթիերն արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Սխալ կյանք» (անգլ.՝ A Bug's Life) ֆիլմում դերակատարման համար[14]։ 2004 թվականին նա ձայնագրել է «Իմ հերոսը դու ես» (անգլ.՝ My Hero Is You երգը)՝ Tiger Cruise ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի ձայնագրել է «Ես թռչում եմ» (անգլ.՝ I Fly) երգը՝ «Սառցե արքայադուստր» (անգլ.՝ Ice Princess) ֆիլմի համար։ Փայնթիերի առաջին սինգլը՝ Wake Up Call-ը, թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 5-ին։ Նա մի քանի երգեր է ձայնագրել Nashville-ի համար, որոնք հետո ներառվեցին շոուի սաունդթրեքերիի ալբոմում։
Փանեթիերը 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի փետրվար հարաբերություններ է սկսում «Heroes» ֆիլմի աստղ Մայլո Վենտեմիգլիայի հետ[15][16], ապա հանդիպում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Փանեթիերը ռինգի կողքին էր, երբ Կլիչկոն նոկաուտով պարտության մատնեց բռնցքամարտիկ Սամուել Փիթերին[18]։ 2011 թվականի մայիսին Փանեթիերը հայտարարեց, որ նրանք բաժանվել են երկու տարի միասին լինելուց հետո։ Երկուսն էլ նշել են, որ իրենց բաժանման պատճառը հեռավորությունն է[19]։ 2013 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է իր և Կլիչկոյի նշանադրության մասին[20], իսկ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Կայա Եվդոկիա Կլիչկոն (անգլ.՝ Kaya Evdokia Klitschko)[21]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1994-97 | Մի կյանք ապրելու համար | Սառա Ռոբերթս | 25 դրվագ |
1996 | Այլմոլորակայիններն ընտանիքում | Երիտասարդ աղջիկ | Դրվագ «Շատ լավ է, որ ճիշտ է» |
1996 | Ինչպե՞ս է գրվում Աստված | Մեգան Բլաքվուդ | Ֆիլմ |
1996-2000 | Ուղեցուցային լույս | Լիզի Սփաուլդինգ | 41 դրվագ |
1997 | Միասին դժբախտ | Փոքրիկ աղջիկ | Դրվագ «Փոքրիկ պաղպաղակ սարսափների խանութից» |
1998 | Իրենց սեփական կամքով | մինի-սերիա | |
1999 | Չափազանց հարուստ։ Դորիս Դյուկի գաղտնի կյանքը | Երիտասարդ Դորիս Դյուկը | մինի-սերիա |
1999 | Հրեշտակի հպում | Դիանա | Դրվագ «Աստված օգնական» |
1999 | Եթե հավատում եք | Երիտասարդ Սյուզան Սթոուն / Էլիս Սթոուն | |
2000 | Առյուծների միջև | Սև հյուսերով և կապույտ աչքերով աղջիկ | Ձայն |
2001 | Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժին | Էշլի Բլեք | Չարաշահում |
2001 | Շագանակագույն բլուր | Մոլի Իսթման | Ֆիլմ |
2001-02 | Էլի ՄաքԲիլ | Մադդի Հարինգթոնե | 12 դրվագ |
2003 | Սովորական | Փեթի Էն Էփլվուդ | HBO բնօրինակ ֆիլմ |
2003-05 | Մալքոլմը կենտրոնում | Ջեսիկա | 4 դրվագ |
2004 | Ֆիլմոր | Յումի (ձայն) | Դրվագ «Ծածկագիր անուն՝ էլեկտրական սանրվածք » |
2004 | Վագրի ճամփորդություն | Մադի Դոլան | Disney ալիք, բնօրինակ ֆիլմ |
2005 | Օրենք և կարգապահություն։ Հատուկ զոհերի բաժին | Անգելա Ագնելի | Դրվագ «Կեռ» |
2005 | Ստեր ասաց իմ մայրը ինձ | Հայլի Սիմս | Կյանքի բնօրինակ ֆիլմ |
2006 | Գլխավոր հրամանատար | Սթեյսի | |
2006 | Չմշկող տղաները | Քեսիդի Պարկեր թիվ․2 | Դրվագ «Ոսկու կույտ» |
2006-10 | Հերոսները | Քլեր Բենեթ | 74 դրվագ |
2007 | Նույն ձև | Նա ինքը | Սեզոն 8, դրվագ 1 |
2007 | Ռոբոտ ճուտ | Քեթարա/Ռամոնա/Սեուսի քույրը | |
2010 | Ամերիկյան հայրիկը | Էշլի (ձայն) | |
2011 | Ամանդա Նոքս | Ամանդա Նոքս | Կյանքի բնօրինակ ֆիլմը |
2012 | Նույն ձև | Նա ինքը/հյուրընկալող հյուրը | Սեզոն 9, դրվագ 9 |
2012-այժմ | Նեշվիլ | Ջուլիետա Բարնս | Գլխավոր դերը՝ 71 դրվագ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1998 | Իմ բերկրանքի առարկան | Ջրահարս | |
1998 | Մեղուների կյանք | Դոթ | ձայն |
1999 | Հաղորդագրություն շշի մեջ | Աղջիկ՝ խորտակվող նավակի վրա | |
2000 | Դինոզավր | Սուրի | ձայն |
2000 | Հիշելով տիտաններին | Շերիլ Յոսթ | |
2001 | Ոմն Ջո | Նատալի Շաֆֆերը | |
2002 | Մանյակի գործը | Երիտասարդ Ժաննա Լամոտ | |
2003 | Թունթասթիկ ֆիլմ | Ալի ՄաքՔոու | ձայն |
2004 | Փոշու գործարան | Մելանի Լյուիսը | |
2004 | Հելենի մեծանալը | Օդրի Դեվիսը | |
2005 | Մրցող շերտեր | Չաննինգ Ուոլշը | |
2005 | Սառցե արքայադուստր | Ջենիֆեր Հարվուդ | |
2005 | Թունթասթիկ Զատիկ | Ալի ՄաքՔոու | ձայն |
2006 | Ամեն ինչ կամ ոչինչ | Բրիթնի Ալեն | |
2006 | Ճարտարապետը | Քրիստինա Ուոթերսը | |
2006 | Պարոն Գիբ | Էլիսոն Պալմեր | Թողարկված DVD տարբերակով լավ ուսանողը |
2007 | Շանհայական համբույր | Ադելաիդա Բուրբոն | |
2007 | Նոր աղջկա օրագիրը | Հաննա Ռոշելը | ձայն |
2007 | Թունթասթիկը թեժանում է | Ալի ՄաքՔոու | ձայն |
2008 | Լուսատտիկները Պարտեզում | Երիտասարդ Ջեյն Լոուրենս | |
2008 | Սքուբի-Դուն և Գոբլին թագավորը | Արքայադուստր Վիլոու | Թողարկվել է Հյուսիսային Ամերիկայում 2011 թ․ |
2008 | Ես սիրում եմ քեզ, Բեթ Կուպեր | Բեթ Կուպեր | ձայն |
2009 | Մանչը | Նա ինքը | |
2009 | Թունթասթիկ Պարիզում | Ալի ՄաքՔոու | |
2010 | Ալֆան և Օմեգան | Քեյթ | ձայն |
2011 | Ճիչ 4 | Կիրբի Ռիդ | |
2011 | Հուդն ընդդեմ Սատանայի | Ձիավարություն կարմիր գլխարկով | ձայն |
2012 | Ֆորգերը | Էմբեր Ֆիլթեր | Էկրանավորվել է 2009-ին |
2015 | Պահապան | ԹԲԴ | Նախկին արտադրության |
Տարի | Անվանում | Ձայն |
---|---|---|
1998 | A Bug's Life | Դոթ |
2002 | The Mark of Kri | Թատի |
2002 | Kingdom Hearts | Կաիրի |
2003 | Toontastic The Movie: Video Game | Ալի ՄաքՔոու |
2006 | Kingdom Hearts II | Կաիրի |
2010 | Kingdom Hearts Birth by Sleep | Կաիրի |
2012 | Kingdom Hearts 3D: Dream Drop Distance | Զիոն |
2013 | Kingdom Hearts HD 1.5 Remix | Կաիրի |
2014 | Kingdom Hearts HD 2.5 Remix | Կաիրի |
2015 | Until Dawn | Սեմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.