Հերմոգենես Տարսոնցի
From Wikipedia, the free encyclopedia
Հերմոգենես Տարսոնցի (հունարեն՝ Ἑρμογένης ὁ Ταρσεύς, 2-րդ դար, Տարսոն, Մերսինի մարզ, Թուրքիա - 3-րդ դար), II դարի հույն ճարտասան։ Նրա «Ճարտասանտության արվեստ» ձեռնարկը հին հեղինակներից՝ հատկապես Արիստոտելի Ճարտասանությունից կատարված հմուտ բնաքաղություն է։ Հերմոգենեսի աշխատությունը միջնադարում ծառայում էր որպես ճարտասանության ձեռնարկ։ Հիշատակվում է Դավիթ Անհաղթի «Արիստոտելի Անալիտիկայի մեկնությունը» երկում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Հերմոգենես ՏարսոնցիἙρμογένης ὁ Ταρσεύς, Ծնվել է ...
Ծնվել է | 2-րդ դար Տարսոն, Մերսինի մարզ, Թուրքիա |
---|---|
Մահացել է | 3-րդ դար |
Մասնագիտություն | հռետոր |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Փակել
Ֆլավիոս Ֆիլոստրատոս Աթենացու[1][2] վկայության համաձայն՝ Հերմոգենեսը եղել է հրաշամանուկ ճարտասան և տասնհինգ տարեկան հասակում արդեն այնքան մեծ համբավի է հասել, որ Մարկոս Ավրելիոս կայսրը ցանկացել է ծանոթանալ ու լսել նրան և ունկնդրելով՝ հիացել է ու հրավիրել իր պալատը[3]։ Սակայն տարիների հետ Հերմոգենեսն, իբր, կորցրել է ճարտասանական իր տաղանդը։