From Wikipedia, the free encyclopedia
Հիբրիդային բառ կամ պորտմանտո (անգլ.՝ portmanteau), բառերի լեզվական խառնուրդ, որում բազմաթիվ բառերի մասեր կամ դրանց հնչյունները միավորված են նոր բառում, ինչպես օրինակ՝ «ծխամշուշ» բառը (անգլ.՝ smoge) ստեղծվել է ծուխ և մշուշ բառերից (անգլ.՝ smoke and fog) կամ «մոթել»-ը՝ շարժիչ (անգլ.՝ motor) և հյուրանոց (անգլ.՝ hotel) բառերից[1][1][2][2][2][3][4][4]։ Լեզվաբանության մեջ հիբրիդային բառը սահմանվում է որպես առանձին ձևույթ, որը ներկայանում է երկու կամ ավելի ձևույթների միացությամբ[5][6][7][8]։
Սահմանումը համընկնում է քերականական եզրույթի՝ հապավման հետ, բայց հապավումը կազմվում է այնպիսի բառերից, որոնք հաջորդաբար գործածվող երկու կամ ավելի բառերի կրճատ գրություն են, ինչպես օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), մինչդեռ հիբրիդային բառը կազմվում է գոյություն ունեցող երկու կամ ավելի բառերի միացումից, որոնցից յուրաքանչյուրը առնչվում է առանձին հասկացության հետ։ Հիբրիդային բառը տարբերվում է նաև բարդ բառերից. այն չի ներառում խառնուրդ բառերի արմատներ։ Օրինակ՝ ծովաստղ-ը բարդ բառ է. այն կազմված է ծով և աստղ բառերից, մինչդեռ ծով և աստղ բառերի ենթադրյալ հիբրիդային բառը կլինի ծոտղ։
Լուիս Քերոլն առաջին անգամ հիբրիդային բառեր գործածեց «Հայելու միջով» գրքում, որտեղ Համփթի Դամփթին Ալիսին բացատրում է, թե ինչպես են ստեղծվում արտասովոր բառերը «Անիմաստ լեզվում» (անգլ.՝ Jabberwocky)[9][10]: Այսպես՝ (անգլ.՝ slithy) նշանակում է կեղտոտ և ճկուն (անգլ.՝ slimy and lithe), իսկ mimsy՝ թշվառ և փխրուն (անգլ.՝ miserable and flimsy): Համփթի Դամփթին բացատրում է Ալիսին ինչպես համադրել բառերը տարբեր ձևերով։
Տեսնո՞ւմ եք՝ սրանք հիբրիդային բառեր են. այստեղ երկու իմաստ ներառված է մեկ բառում։
Քերոլը իր՝ «Սնարքին որսալիս» գրքի ներածության մեջ կիրառում է հիբրիդային բառեր, երբ քննում է բառապաշարի ընտրությունը։ Սնարք բառը (անգլ.՝ Snark) ինքնին հորինված է. այն Քերոլի երևակայական հերոսն է, որը ծագում է անգլերեն օձ (անգլ.՝ snake) և շնաձուկ (անգլ.՝ shark) բառերի միացումից։
Ժամանակակից անգլերենում հիբրիդային բառը (անգլ.՝ portmanteau) նմանվում է բառ-ճամպրուկի, որը բացելիս բաժանվում է երկու հավասար մասերի, այդպես էլ հիբրիդային բառերն են։ Ստուգաբանորեն բառը ծագում է ֆրանսերենի (ֆր.՝ porte-manteau) բառից, որ նշանակում է հագուստի կախիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.