Դետեկտիվ Նիք Քարրենը (Մայքլ Դուգլաս) հետաքննություն է վարում սեքսուալ հողի վրա այլասերված սպանության գործով։ Կասկածները ընկնում են սպանվածի ընկերուհու՝ Քեթրինի (Շերոն Սթոուն) վրա, որը վեպերի հեղինակ է, և իր վերջին գրքում նկարագրել է բացարձակապես միանման հանցագործություն։
Հմայիչ, անհավատալիորեն սեքսուալ գրողը, օժտված է տղամարդկանց մանիպուլացնելու յուրահատուկ ունակությամբ՝ արթնացնելով նրանց մեջ ամենահիմնական բնազդներից մեկը։
Ծիծաղելի է, բայց ես չէի հասկանում, որ գրավիչ եմ, քանի դեռ չէի տեսել «Հիմնական բնազդը»։
Կինոընկերություններն ի սկզբանե մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Էստերհազի սցենարի նկատմամբ և մրցել են այն ձեռք բերելու իրավունքի համար՝ առաջարկելով ավելի ու ավելի մեծ գին։ Արդյունքում իրավունքը 3 միլիոն դոլարով գնել է «Carolco» փոքր ընկերությունը[16]։
2006 թվականին նկարահանվել է «Հիմնական բնազդ 2» ֆիլմը նույնպես Շերոն Սթոունի մասնակցությամբ գլխավոր դերում։ Շարունակությունը ձախողվել է վարձույթում և քննադատները բացասաբար են ընդունել։
Կա փաստագրական ֆիլմ ««Հիմնական բնազդի» ներսում» (անգլ.՝ Inside Basic Instinct), որը պատմում է ֆիլմի նկարահանումների մասին։
Տարիներ անց Վերհովենը խոստովանել է, որ Մայքլ Դուգլասը ֆիլմը բարձրացրել է անհրաժեշտ մակարդակի՝
«...Շերոնը փայլում էր այս նկարում, նրա իսկական հայտնագործություն էր։ Ամեն ինչ այդպես էլ եղավ, բայց դա տեղի ունեցավ հենց Մայքլի՝ նրա ուժի, խարիզմայի, նրա առատաձեռնության շնորհիվ։ Նրանց միջև հակակշիռ կար։ Շերոնը հիանալի խաղաց, քանի որ շատ էր հարգում Դուգլասին։ Նույնիսկ, կարելի է ասել, վախենում էր նրանից։ Չէ որ նա մեծ աստղ էր։ Ես անմիջապես հասկացա, որ նրա կողքին կադրում պետք է լինի մարդ, ում նա հարգում է։ Եթե նա չի հարգում գործընկերոջը, ոչինչ չի ստացվի»[17]։
Ֆիլմը մեծ արձագանք է առաջացրել և լավ հավաքներ է ունեցել վարձույթում։ Կինոքննադատները մեծամասամբ լավ են գնահատել ֆիլմը։ Սակայն ԱՄՆ ամենահայտնի կինոքննադատներ Ռոջեր Էբերթն[18] ու Դեյվ Քերը[19] բացասական են արտահայտվել ֆիլմի մասին։