Հրաչյա Մարգարյան
From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Խաչատուրի Մարգարյան (նոյեմբերի 26, 1912(1912-11-26)[1], Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1967(1967-11-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1931)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Մարգարյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և կուսակցական աշխատող |
Ծննդյան օր | նոյեմբերի 26, 1912(1912-11-26)[1] |
Ծննդավայր | Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | նոյեմբերի 23, 1967(1967-11-23)[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Պարգևներ |
Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946)։ Աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-1939 թվականներին և 1941-1943 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում։ 1939-1941 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը, 1943 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1946-1951 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ բաժնի վարիչ։ 1952 թվականին նշանակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1953 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ Եղել է ՀԿԿ ԿԿ (1943-1945, 1952-1967), ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-1967), ԽՍՀՄ IV-V և ՀԽՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։