Հրուշակագործ
From Wikipedia, the free encyclopedia
Հրուշակագործ (գերմ.՝ Konditor), հրուշակեղեն, աղանդեր և թխված այլ ուտելիք պատրաստող արհեստավարժ խոհարար։ Այս մասնագիտության ներկայացուցիչներին կարելի է հանդիպել խոշոր հյուրանոցներում, ռեստորաններում և փռերում։ Ավելի հազվադեպ հրուշակագործ է կոչվում այն մարդը, ում բիզնեսը կապված է հրուշակեղենի վաճառքի հետ։