Փուռ
From Wikipedia, the free encyclopedia
Փուռ, ոչ մեծ, չմեխանիզացված հաստատություն՝ հացաբուլկեղեն և հրուշակեղենի արտադրանք թխող[1], որպես կանոն՝ դրանք հենց տեղում սպառող։ Թխվածի տիպիկ նմուշակազմի մեջ ներառված են հացը, թխվածքը, տորթերը և կարկանդակները[2]։
Որոշ փռեր իրենց մեջ ներառում են նաև սրճարանի գործառույթ։ Դրանց մեջ կան հանրային սննդի արտադրման համար նախատեսված սարքավորումներ, իսկ նմուշակազմը, բացի հացաբուլկեղենից և հրուշակեղենի արտադրանքից, ներառում է նաև թեյ կամ սուրճ՝ այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են հենց իրենց հաստատությունում համտեսել իրենց արտադրանքը։
Փռում հացաբուլկեղենի արտադրման գործընթացը կազմված է հետևյալ փուլերից[3].
- հումքի ստացում և պահպանում,
- հումքի նախապատրաստում արտադրման համար,
- խմորի պատրաստում,
- խմորի բաժանում,
- արտադրանքի թխում,
- թխված արտադրանքի պահպանում և սպառում։
Հատուկ պահանջներ են ներկայացվում բանակին և նավատորմին սպասարկող հացի փռերին։ Ռուսաստանում դաշտային (շարժական) փռերն ի հայտ եկան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։