Ձորափոր
Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Ձորափոր կամ Կայան, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1], վարչական շրջան Հայաստանում 12-13 դարերում։ Տեղակայված էր Աղստև գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին։ Անունն առաջացել է Կայան բերդի անունից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)
Զաքարյանների իշխանության օրոք նախ պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Իվանե Զաքարյանի ֆեոդալական տանը։
12-13-րդ դարերում եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից։ Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ Նոր Գետիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտի և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Կայանում ապրել ու ստեղծագործել են Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնեցին, Գետիկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին։ Մտավոր-ստեղծագործական կյանքի հետագա զարգացումը Կայանում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկական ֆեոդալական իշխանությունների կազմալուծման պատճառով։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր։