Մխիթար Գոշ
հայ օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մխիթար Գոշ (1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3], Գանձակ[3] - 1213[2][3], Գոշավանք[3]), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Գոշ (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)
Մխիթար Գոշ | |
---|---|
Ծնվել է | 1130[1], մոտ 1120[2] կամ 1120-ականներ[3] |
Ծննդավայր | Գանձակ[3] |
Մահացել է | 1213[2][3] |
Մահվան վայր | Գոշավանք[3] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մտածող, իրավաբան, առակագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, վանական և բանաստեղծ |
Mkhitar Gosh Վիքիպահեստում |
Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոսի և Լաֆոնտենի հետ։