From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն, Միավորված ազգերի կազմակերպությունը կարգավորում է միջպետական և ներպետական հակամարտությունները։ Միայն 1948-1991 թվականների ընթացքում ՄԱԿ-ի կողմից իրագործվել է խաղաղության հաստատմանն ուղղված 23 գործողություն։
Սառը պատերազմից հետո ավելի բարդացավ ՄԱԿ-ի գործառույթները տեղ գտած տարաբնույթ հակամարտությունների պատճառով։ ՄԱԿ-ի խաղաղարար ներուժի մեծացման առումով հատկապես հուսադրող էր Պարսից ծոցում Նամիբիայում տեղ գտած հակամարտությունների կարգավորման գործում նրա խաղացած դերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1990 թվականին լիազորելով Քուվեյթը զավթած Իրաքի դեմ բազմազգ զինված ուժերի ռազմական գործողությունները ցույց է տալիս իր կամքը՝ ագրեսորին պատժելու հարցում։ Բանակցային գործընթացի մեջ ներգրավված հակամարտող բոլոր կողմերի շնորհիվ կարգավորվեց Նամիբիայի հակամարտությունը՝ նվազագույն կորուստներով։ Դրա հետ մեկտեղ Լիբերիայում, Սոմալիում, Ռուանդայում և այլուր ՄԱԿ-ը լիովին դրսևորեց իր անզորությունը։ Համաշխարհային հանրությունը տարիներ շարունակ ուղղակի հետևում էր նախկին Հարավսլավիայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին՝ չունենալով լուրջ դերակատարում դրանց կարգավորման գործում։
ՄԱԿ-ն գործում է լիարժեք միայն այն ժամանակ, երբ նրան աջակցում են մեծ տերությունները, և նրանց միջև գերիշխում է համաձայնության մթնոլորտը։ ՄԱԿ-ի կողմից թույլատրված առնվազն երեք ռազմական գործողություններ իրագործվել են ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո, այլ ԱՄՆ-ի անմիջական ղեկավարությամբ։ Այդ շարքին են դասվում ռազմական գործողությունները Կորեայում (1950-1953 թվականներ), Իրաքում (1990-1991 թվականներ) և Սոմալիում (1992-1993 թվականներ)։
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած սառը պատերազմի ողջ ժամանակահատվածում և դրանից հետո ՄԱԿ-ն ունեցել է մեծ դերակատարում։ Թե՛ երկբևեռ, թե՛ միաբևեռ աշխարհակարգի պայմաններում միջազգային խաղաղության և անվտանգության, մարդասիրական ու խաղաղարար առաքելությունների, սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում ՄԱԿ-ի ու նրա տարբեր կառույցների ձեռքբերումները շոշափելի էին։ Նույնիսկ շահերի սուր ընդհարման և հակամարտության պայմաններում տերությունները հարկադրված էին պայքար մղել ստեղծված միջազգային կազմակերպությունների ու համաձեյնացված որոշումների շրջանակներում։
№ | Անուն | Նկար | Երկիր | Սկիզբ | Վերջ |
---|---|---|---|---|---|
0 | Գեդվին Ջեբբ (անգլ.՝ Gladwyn Jebb, 1st Baron Gladwyn) | Մեծ Բրիտանիա | 24 հոկտեմբեր 1945 | 1 փետրվար 1946 | |
1 | Տրյուգվե Խալդվան Լի (նորվ.՝ Trygve Halvdan Lie) | Նորվեգիա | 2 փետրվար 1946 | 10 նոյեմբեր 1952 | |
2 | Դագ Համմարշոլդ (շվեդ.՝ Dag Hammarskjöld) | Շվեյցարիա | 10 ապրիլ 1953 | 18 սեպտեմբեր 1961 | |
3 | Ու Տան | Բիրմա | 30 նոյեմբեր 1961 | 1 հունվար 1972 | |
4 | Կուրտ Վալդհայմ (գերմ.՝ Kurt Waldheim) | Ավստրիա | 1 հունվար 1972 | 1 հունվար 1982 | |
5 | Խավեր Պերես դե Կուելյար (իսպ.՝ Javier Pérez de Cuéllar Guerra) | Պերու | 1 հունվար 1982 | 1 հունվար 1992 | |
6 | Բուտրոս Բուտրոս-Գալի (արաբ․՝ بطرس بطرس غالي) | Եգիպտոս | 1 հունվար 1992 | 1 հունվար 1997 | |
7 | Քոֆի Անան (անգլ.՝ Kofi Annan) | Գանա | 1 հունվար 1997 | 1 հունվար 2007 | |
8 | Բան Կի Մուն (կորեերեն՝ 반기문) | Հարավային Կորեա | 1 հունվար 2007 | 1 հունվար 2012 |
Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.