Մադոննան սանդուղքի մոտ (Միքելանջելո)
From Wikipedia, the free encyclopedia
Մադոննան սանդուղքի մոտ (իտալ.՝ Madonna della scala), իտալացի հայտնի քանդակագործ Միքելանջելոյի մարմարյա խորաքանդակ, ստեղծված մոտավորապես 1491 թվականին։ Սա քանդակագործի առաջին անկախ, վաղ շրջանի պահպանված գործերից է։ Ֆրից Էրպելը գրել է, որ «Մադոննայի շքեզ պարանոցի ու մանուկ Հիսուսի ատլետիկ ուսերի հակադրության մեջ արդեն որոշակիորեն երևում է հասուն Միքելանջելոն»[1]։ Շիլյանոն խորաքանդակն անվանել է «հանելուկային ու իր ժամանակից առաջ ընկած»[2]։ Նրա կարծիքով՝ «Մադոննան սանդուղքի մոտ» խորաքանդակում երիտասարդ քանդակագործը «յուրացրեց ու նորովի կիրառեց իր ականավոր ուսուցիչ Դոնատելլոյից ստացած դասերը և միացավ քանդակագործության մեծ ավանդույթներին»։
Արագ փաստեր Մադոննան սանդուղքի մոտ Madonna della scala, տեսակ ...
Մադոննան սանդուղքի մոտ Madonna della scala | |
---|---|
տեսակ | քանդակ |
նկարիչ | Միքելանջելո |
տարի | 1491 |
լայնություն | 40 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | մարմար |
գտնվում է | Կազա Բուոնարոտի |
հավաքածու | Կազա Բուոնարոտի |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Madonna della Scala (Michelangelo) Վիքիպահեստում |
Փակել