Մաթեմատիկայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկայի պատմության մեջ ավանդաբար առանձնացվում են մաթեմատիկական գիտելիքների զարգացման մի քանի փուլեր.
- Երկրաչափական պատկերների և թվերի՝ որպես իրական օբյեկտների ու բազմությունների միատարր օբյեկտի հասկացության ձևավորում։ Ձևավորվեցին չափ և հաշիվ հասկացությունները, որոնք թույլ տվեցին համեմատել տարբեր թվեր, երկարություններ, մակերեսներ և ծավալներ։
- Հանրահաշվական գործողությունների հայտնաբերում։ Հանրահաշվական գործողությունների հատկությունների, պարզ պատկերների և մարմինների մակերեսների և ծավալների հաշվման եղանակների մասին գիտելիքների կուտակում էմպիրիկ եղանակով (դիտարկման մեթոդով)։ Այս ուղղությամբ ավելի մեծ տեղեկատվություն էր տրվում շումեր–բաբելոնյան, չինացի և հնդիկ մաթեմատիկոսները։
- Հին Հունաստանում մաթեմատիկական դեդուկցիայի մեթոդի ձևավորում, որը ցույց տվեց, թե ինչպես ստանալ նոր մաթեմատիկական ճշմարտություններ, արդեն գոյություն ունեցող ճշմարտությունների հիման վրա։ Հին հունական մաթեմատիկայի գլխավոր ձեռքբերումը Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունն էր։
- Իսլամի մաթեմատիկոսները ոչ միայն պահպանեցին անտիկ ձեռքբերումները, այլև իրականացրեցին դրանց սինթեզը հնդիկ մաթեմատիկոսների բացահայտումների հետ, որոնք բավական մեծ առաջընթաց ունեին թվերի տեսության ոլորտում։
- 16-18-րդ դարեում ծնվում և բավական մեծ առաջընթաց է ապրում եվրոպական մաթեմատիկական գիտությունը։ Այս փուլում նրա կոնցեպտուալ հիմքը համարվում էր այն, որ մաթեմատիկական մոդելները հանդիսանում են Տիեզերքի յուրահատուկ կմախք[2], այդ պատճառով մաթեմատիկական մոդելների նոր հատկությունների ձևավորումը հնարավորություն է տալիս բացահայտել իրական աշխարհի նորանոր հատկություններ։ Ձևավորվեց ֆունկցիայի գաղափարը։ Բոլոր բնական գիտությունները սկսեցին վերակառուցվել նոր հայտնաբերված մաթեմատիկական մոդելների հիմնքի վրա, որը բերեց նրանց արագ զարգացմանը[3]։
- 19-20-րդ դդ. պարզ դարձավ, որ մաթեմատիկայի և իրական աշխարհի փոխհարաբերությունները այքան էլ պարզ չէին, ինչպես թվում էր։ Ձևավորվեցին մաթեմատիկական մի շարք ուղղություններ[4]։
Մանրամասն տեղեկատվություն Թեմաներ, Նավարկություն ...
Գիտության պատմություն |
Թեմաներ |
---|
Մաթեմատիկա |
Բնագիտություն |
Աստղագիտություն |
Կենսաբանություն |
Բուսաբանություն |
Աշխարհագրություն |
Երկրաբանություն |
Ֆիզիկա |
Քիմիա |
Էկոլոգիա |
Հասարակական գիտություններ |
Լեզվաբանություն |
Հոգեբանություն |
Սոցիոլոգիա |
Փիլիսոփայություն |
Տնտեսագիտություն |
Տեխնոլոգիա |
Հաշվողական տեխնիկա |
Բժշկություն |
Գյուղատնտեսություն |
Նավարկություն |
Պորտալ |
Կատեգորիա:Գիտության պատմություն |
Փակել
Մաթեմատիկայի էվոլյուցիայի վերլուծությունը, բացի պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնելուց, մեծ նշանակություն ունի մաթեմատիկայի մեթոդաբանության և փիլիսոփայության զարգացման գործում։ Մաթեմատիկական պատմության իմացությունը շատ հաճախ նպաստում է մաթեմատիկայի կոնկրետ ճյուղերի զարգացմանը, օրինակ՝ հին չինական մնացորդների մասին թեորեմի կամ վարժության հիման վրա ձևավորվեց մի ամբողջական բաժին՝ թվերի տեսությունը։