Մամոնտ
From Wikipedia, the free encyclopedia
Մամոնտ (լատին․՝ Mammuthus primigenius), սառցադարաշրջանում վերացած, չորքոտանի փղերի ընտանիքի անհետացած կաթնասուն կնճիթավոր կաթնասուն։ Ապրել է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, պլեյստոցենի երկրորդ կեսում։ Մահացել է մոտ 10 հազար տարի առաջ։ Ունեցել է խիտ բրդով ծածկված և բրդի տակ աղվամազածածկույթով մաշկ[1]։ Սնվել է խոտերով և թփուտներով, ձմռանը սնունդ է հայթայթել ձյան տակից՝ խիստ կորացված ժանիքների օգնությամբ։
† Մամոնտ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Mammuthus
Brookes, 1828 թվական
|
|||
Արեալ | |||
|
Մամոնտը եղել է քարի դարում ապրող մարդու ժամանակակիցը։ Մամոնտները ապրում էին Պլիոցենի դարաշրջանից (մոտ 5 միլիոն տարի առաջ) մինչև Հոլոցեն (մոտ 4 500 տարի առաջ)։ Տարածված էին Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Սիբիրի հյուսիսում և Ալյասկայում հայտնաբերված են մամոնտի ավելի քան 40 դիեր, որոնք պահպանվել են հավերժական սառած ապարներում։ Առավել լրիվ նմուշահատը պեղել է (1901-02) Պետերբուրգի ԳԱ արշավախումբը Բերյոզովկա գետի (Կոլիմայի վտակ) ափին։
Այն ենթարկվել է անատոմիական, հյուսվածաբանական, կենսաքիմիական հետազոտությունների։ Ցուցանմուշ կա նաև ՀՀ ԳԱ երկրաբանական թանգարանում։ Մամոնտի մնացորդները կարևոր ղեկավարող բրածոներ են անթրոպոգենի նստվածքների երկրաբանական հասակը որոշելու համար։ Մամոնտների սառած շերտերում գտնված ժանիքներն օգտագործվում են գեղարվեստական իրերի պատրաստման գործում։ Նրանք հասել են 5,5 մետր բարձրության և 14-15 տոննա մարմնի քաշի; Այսպիսով, մամոնտները երկու անգամ ավելի ծանր էին, քան ժամանակակից ամենամեծ ցամաքային կաթնասունները՝ աֆրիկյան փղերը։