Մայստեր Էքհարթ
From Wikipedia, the free encyclopedia
Մայստեր Էքհարթ (գերմ.՝ Meister Eckhart, այսինքն` ուսուցիչ Էքհարթ[2], հայտնի է նաև որպես Յոհաննես Էքհարթ (Johannes Eckhart) և Էքհարթ Հոխհայմեցի (Eckhart von Hochheim, 1260[1], Nessetal, Duchy of Thuringia, Սրբազան Հռոմեական կայսրություն և Tambach-Dietharz, Duchy of Thuringia, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1328, հավանաբար՝ Ավինյոն, Kingdom of Arles, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի միջնադարյան աստվածաբան, փիլիսոփա և միստիկ, որը ծնվել է Սրբազան Հռոեմեական կայսրության Թյուրինգիա նահագանի Գոթա քաղաքում։
Մայստեր Էքհարթ գերմ.՝ Meister Eckhart | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Eckhart |
Ծնվել է | 1260[1] |
Ծննդավայր | Nessetal, Duchy of Thuringia, Սրբազան Հռոմեական կայսրություն կամ Tambach-Dietharz, Duchy of Thuringia, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | 1328 |
Վախճանի վայր | հավանաբար՝ Ավինյոն, Kingdom of Arles, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Meister Eckhart Վիքիպահեստում |
Էքհարթը կարևորություն ձեռք բերեց Պապերի Ավինյոնյան գերության ժամանակահատվածում։ Դրանից հետո նա մեղադրվեց հերետիկոսության մեջ ու ներկայացվեց ֆրանցիսկյան ինկվիզիտորների (հավատաքննիչների) դատին և հետաքննվեց Յոհան 12-րդ պապի կողմից։ Սակայն, նա մահացավ կտտանքների ընթացում մինչև իր դատավճիռն իմանալը։
Նա հայտնի էր «Աստծո ընկերներ» կազմակերպության հետ ունեցած իր հարաբերությունների համար, նրա աշակերտներն էին Ջոն Թաուլերը և Հենրիխ Սուզոն։ 19-րդ դարից սկսած Էքհարթի գրական գործունեության հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, փիլիսոփաները և աստվածաբանները նրան համարեցին մեծագույն միստիկներից մեկը։