Մայրական մահացություն
From Wikipedia, the free encyclopedia
Մայրական մահացություն (նաև մայրական մահացության գործակից կամ ՄՄԳ[1]), կարևոր ժողովրդագրական ցուցանիշ, որն արտահայտում է հղի կանանց մահացության հաճախականությունը[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ մայրական մահացություն է համարվում հղիությամբ պայմանավորված կնոջ մահն՝ անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի[3]։
Մայրական մահացություն | |
---|---|
Մայրը մահանում է և իր նորածին որդուն վերցնում է հրեշտակը, Դրեզդեն, 1863թ․ | |
Տեսակ | մահվան պատճառ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 646.9 |
ՀՄԴ-10 | O95 |
Maternal death Վիքիպահեստում |
Ներկայումս մայրական մահացության գործակիցը հանդիսանում է հիմնական ցուցանիշներից մեկը, որով գնահատվում է ժամանակակից մանկաբարձական հաստատությունների աշխատանքի կազմակերպման որակը և մակարդակը[4]։ Չնայած 20-րդ դարում մայրական մահացության ցուցանիշի զգալի կրճատմանը, հատկապես 1990-ականներին, այն էական բարձր է զարգացող երկրներում։ Մայրական մահացությունն առավել բարձր է հիմնականում կանանց մոտ, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում, որոնք ամուսնացած չեն, որոնք ապրում են ցածր եկամուտ ունեցող մարդկանց շրջանում, ինչպես նաև դեռահաս կանանց շրջանում[5]։