Մաշավեր
գետ Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Մաշավեր, Գաջենագետ, Խրամ Փոքր, Մաշաշերա, Մաշկավեր, Մոշավար (վրաց.՝ მაშავერა), գետ Հայկական լեռնաշխարհում, Կուրի ավազանում, նրա աջակողմյան Խրամ վտակի աջ օժանդակը՛ Հնում կոչվել է Գաջենադետ, հետագայում՝ նաև Փոքր Խրամ։ Ղ. Ալիշանը անվանում է Մաջկավեր։ Սկիզբ է առնում Խոնավ լեռների արևմտյան լանջերից բազմաթիվ ակունքներով, և հոսում Վրաստանի Դմանիսի ու Մառնեուլի շրջաններով։ Իր մեջ ընդունելով Մահմուղլի, Բինաձոր, Դամբլուտ և Բոլնիս վտակները՝ Դմանիս քաղաքից 18—19 կմ արևելք միանում է Խրամին։ Վերին հոսանքի ավազանը պատած է անտառներով, և այստեղ գետն ունի լեռնային արագահոս բնույթ, իսկ ստորին հոսանքի ավազանում, որը հարթ է, գետը դանդաղահոս է։ Ռեժիմը բավական խիստ է, ունի մեծ վարարումներ[1]։
Արագ փաստեր Մաշավեր, Բնութագիր ...
Մաշավեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 66 կմ |
Ավազանի մակերես | 1390 կմ² |
Ջրի ծախս | 7,78 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ջավախքի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Խրամ |
Կոորդինատներ | 41°18′42″ հս․. լ. 44°08′43″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բոլնիս, Բողնյաց գետ և Խուլփ |
Երկիր | Վրաստան |
Երկրամաս | Բոլնիսի շրջան և Դմանիսի մունիցիպալիտետ |
Փակել