«Մարդը պարանի վրա» (անգլ.՝ Man on Wire), ամերիկական վավերագրական ֆիլմ՝ նկարահանված 2008 թվականին։ 2009 թվականին ֆիլմը «Օսկարի» է արժանացել «լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում[10]։
Արագ փաստեր Մարդը պարանի վրաանգլ.՝ Man on Wire, Երկիր ...
Ֆիլմը պատմում է 1974 թվականի օգոստոսի 7-ին ֆրանսիացի լարախաղաց ֆիլիպպ Փեթիի համարձակ ու ճարպիկ արարքի մասին։ Փեթին, առանց ամրագոտիների, անցնում է Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ շենքի միջև կապված պարանի վրայով[12]։ Բարձրությունը գետնից 415 մետր էր։ Ավարտից հետո նրան ձերբակալում են։ Ֆիլմում ցուցադրվում է նաև բացառիկ սիրողական նկարներ, իրական իրադարձության նկարներ, ինչպես նաև հարցազրույց ականատեսների հետ (մեր օրեր)։ Ֆիլմը նկարահանվել է հենց իր՝ ֆիլիպպ Փեթիի «Հասնել ամպերին» (To Reach the Clouds) գրքի հիման վրա։
Ֆիլմի պրոդյուսեր Սայմոն Չիննը Ֆիլիպպ Փեթիի հետ ծանոթացել է 2005 թվականին BBC Radio 4 ռադիոկայանում՝ Desert Island Discs հաղորդման ժամանակ։ Չիննը փորձում է լարախաղացից գնել «Հասնել ամպերին» գրքի հեղինակային իրավունքները։ Մի քանի ամիս մտորումներից հետո Փեթին համաձայնվում է այն պայմանով, որ ինքը պետք է ֆիլմում խաղա գլխավոր և ակտիվ դեր[13]։
Հետագայում այն հարցին, թե ինչու ֆիլմում չի խոսվում շենքերի՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով փլուզման մասին, ռեժիսորը պատասխանել է, որ Փեթիի հնարքն այնքան գեղեցիկ էր, որ արդար չէր լինի ֆիլմում խոսել այդ մասին, մանավանդ, որ իրական հնարքը կատարելու ժամանակ շենքերը փլուզված չէին[14]։
Երիտասարդ Ֆիլիպպ Փեթիի կերպարը մարմնավորել է Փոլ Մակգիլլը[15]։
"Fish Beach" – Մայքլ Նայման (Drowning by Numbers)
"History of the Insipid" –Մայքլ Նայման (The Libertine)
"Time Lapse" – Մայքլ Նայման ( A Zed & Two Noughts)
"The Disposition of Linen" – Մայքլ Նայման ( The Draughtsman's Contract)
"A Fifth of Beethoven" – Walter Murphy
"Chasing Sheep Is Best Left To Shepherds" – Մայքլ Նայման (The Draughtsman's Contract)
"An Eye For Optical Theory" – Մայքլ Նայման(The Draughtsman's Contract)
The Lark Ascending – English Northern Philharmonia (ըստ Ռալֆ Վոան Ուիլյամսի)
"A Ramble in St. James's Park" – Մայքլ Նայման (The Libertine)
"Passage de L'Egalité" – Մայքլ Նայման (La Traversée de Paris)
"In the Hall of the Mountain King" – Philadelphia Orchestra (composed by Edvard Grieg)
"Drowning By Number 2" – Մայքլ Նայման(Drowning by Numbers)
"Trysting Fields/Sheep 'n' Tides" – Մայքլ Նայման ( Drowning by Numbers)
"Memorial" – Մայքլ Նայման
"Leaving Home" (Opening Titles) – J. Ralph
"Leaving Home Sunday Exploration" (End Credits) – J. Ralph
"Gnossienne No. 1" – Gheorghe Constantinescu, pianist (composed by Erik Satie)
"Gymnopédie No. 1" – Anne Queffélec, pianist (composed by Erik Satie), this music also used for the DVD menu
2009 թվականի փետրվարին ստացած «Օսկարից» բացի, ֆիլմն առաջադրվել է ևս 34 մրցանակի և շահել 26-ը[10]։
Ֆիլմի հիմնական սաունթրեքը ընտրվել է Մայքլ Նայմանի «The Composer's Cut Series Vol. II: Nyman/Greenaway Revisited» երաժշտական ալբոմից[16]։
2003 թվականին հրատարակվել է Մորդիքայ Գերշտեյնի «Մարդը, որ քայլում էր աշտարակների միջև» վերնագրով մանկական գիրքը,որը պատմում է նույն հնարքի մասին։ 2005 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ։ Գիրքը[17] և մուլտֆիլմը[18] մրցանակների են արժանացել։
Ֆիլմի դրամամուտքերը կազմել են մոտ 5 մլն դոլար[19]։
Ֆիլմը ռուսական վարձույթ դուրս չի եկել,այդ պատճառով հնարավոր է նաև «Լարախաղաց» անվան թարգմանությունը[19]։
ԱՄՆ — 2008 թվականի հունվարի 22 «Արևային պար»( անգլ.՝ Sundance Film Festival) կինոփառատոն (ապրիլ, մային հունիս ամիսներին ՝ այլ կինոփառատոներում), մեծ էկրան (միայն Նյու-Յորք) — 2008 թվականի հուլիսի 25
Գերմանիա — 2008 թվականի փետրվարի 8 («Եվրոպական կինոշուկա»), մեծ էկրան — 2009 հունվարի 22
Իտալիա — 2008 թվականի սեպտեմբերի 24 (Հռոմի կինոփառատոն ), 2009 թվականի սեպտեմբերի 21 - ցուցադրություն հեռուտատեսությամբ
Բրազիլիա — 2008 թվականի սեպտեմբերի 26 (Ռիո-դե-Ժանեյրոյի կինոփառատոն), մեծ էկրան 2009 թվականի ապրիլի 9 (միայն Սան Պաոլո)
Կանադա — 2008 թվականի սեպտեմբերի 30 2008 (Էդմոնտե միջազգային կինոփառատոն)
Բելգիա — 2008 թվականի հոկտեմբերի 16 (Գենտի միջազգային կինոփառատոն)
Ավստրիա — 2008 թվականի հոկտեմբերի 21 (Վիեննայի միջազգային կինոփառատոն)
Նորվեգիա — 2008 թվականի հոկտեմբերի 21 (Բերգեն միջազգային կինոփառատոն), 2008 թվականի նոյեմբերի 24 (Օսլո միջազգային կինոփառատոն), մեծ էկրան 2009 թվականի փետրվարի 20
Դանիա — 2008 թվականի նոյեմբերի 13 (կինոփառատոն CPHDOX)