From Wikipedia, the free encyclopedia
Մարի, Շոտլանդիայի թագուհի (անգլ.՝ Mary, Queen of Scots, դեկտեմբերի 8, 1542, Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա[1] - փետրվարի 8, 1587[2][3][4][…], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն և Նորթհեմփթոնշիր, Անգլիա[1]), հայտնի է նաև որպես Մարի Ստյուարտ (Կաղապար:Lang-gla, անգլ.՝ Mary I Stuart) անվամբ կամ Մարի I Շոտլանդացի, Շոտլանդիայի կառավարիչ սկսած 1542 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1567 թ․ հուլիսի 24։
Մարի Ստյուարտ | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 8, 1542 |
Ծննդավայր | Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա[1] |
Մահացել է՝ | փետրվարի 8, 1587[2][3][4][…] (44 տարեկան) մահապատիժ |
Վախճանի վայր | Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն կամ Նորթհեմփթոնշիր, Անգլիա[1] |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ, գերիշխան, ազնվական, իշխող թագուհի և Կոնսորտ թագուհի | |
Հայր | Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[5][1] |
Մայր | Մարի դե Գիզ[5][1] |
Երեխաներ | Հակոբ Ա[5][1], stillborn twin Hepburn?[3] և stillborn twin Hepburn?[3] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մարին Շոտլանդիայի արքա Հակոբ V Շոտլանդացու[6] (մայրը՝ Մարի դը Գիզ[7]) միակ ողջ մնացած և օրինական երեխան էր և ընդամենը վեց օրական էր, երբ իր հայրը մահացավ և նա հայտարարվեց որպես գահի հետնորդ։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Ֆրանսիայում՝ մինչ Շոտլանդիան կառավարվում էր ռեգենտների՝ ժամանակավոր կառավարիչների կողմից (ռեգենտը կառավարում էր այն դեպքում, երբ թագավորը ի վիճակի չէր, անչափահաս էր կամ բացակայում էր որոշ ժամանակ)։ 1558 թ․ նա ամուսնանում է Ֆրանսիայի թագաժառանգ, Վալուաների տոհմի ներկայացուցիչ Ֆրանցիսկ II-ի հետ։ Մարին Ֆրանսիայի թագուհին է եղել սկսած 1559 թ․ Ֆրանցիսկի գահ բարձրանալուց մինչև վերջինիս մահը՝ 1560 թ․ դեկտեմբերին։ 1561 թ․ օգոստոսի 19-ին Մարին վերադառնում է Շոտլանդիա և գնում Լեյթ նավահանգիստ։ Չորս տարի անց նա ամուսնանում է իր զարմիկի՝ Հենրի Ստյուարտի հետ, ավելի հայտնի որպես Լորդ Դարնլի, և 1566 թ․ հունիսին ծնվում է նրանց որդին՝ Հակոբը։
1567 թ․ փետրվարին Դարնլիի նստավայրը պայթյունով ոչնչացվում է, իսկ Դարնլիին գտնում են այգում սպանված։ Ենթադրվում էր, որ Դարնլիի սպանությունը կազմակերպվել է Բոթվելի 4-րդ կոմսի՝ Ջեյմս Հեփբորնի կողմից, բայց նա 1562 թ․ ապրիլին արդարացվեց մեղադրանքից և հաջորդ ամիս ամուսնացավ Մարիի հետ։ Զույգի դեմ ապստամբությունից հետո Մարին բանտարկվեց Loch Leven ամրոցում[8]։ 1567 թ․ հուլիսի 24-ին նա ստիպված էր հրաժարվել գահից ի օգուտ իր մեկ տարեկան որդու։ Գահը հետ վերադարձնելու անհաջող փորձից հետո նա փախավ հարավ՝ օգնություն փնտրելու իր զարմուհու՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի մոտ։ Նախկինում Մարին հավակնում էր Եղիսաբեթի գահին և համարվում էր օրինական գահաժառանգ ոչ միայն շոտլանդացիների, այլ նաև մի շարք անգլիական կաթոլիկների, ինչպես նաև «Հարավի ապստամբության» մասնակիցների կողմից։ Ընդունելով Մարիին որպես վտանգ, Եղիսաբեթը բանտարկում է նրան Անգլիայի տարբեր ամրոցներում։ Տասնութ տարուց ավել հսկողության տակ գտնվելուց հետո 1586 թ․ Մարին կասկածվեց Եղիսաբեթի սպանության համար պայմանավորվածության մեջ և հաջորդ տարի գլխատվեց Ֆոթերինգհեյ ամրոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.