Մարիա Ստյուարտ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Ստյուարտ (իտալ.՝ Maria Stuarda), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն (իտալերեն)՝ Ջուզեպպե Բարդարիի՝ գերմանացի գրող Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» (1800) պիեսի հիման վրա։ Սյուժեի հիմքում ընկած է շոտլանդացի թագուհի Մարիա Ստյուարտի մահապատժի դատապարտման և գլխատման պատմությունը։ Առաջնախաղը կայացել է 1835 թ. դեկտեմբերի 30-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։ Օպերան մոռացվել և գրեթե չի կատարվել մինչև 20-րդ դարի կեսերը, երբ վերականգնվել է բելկանտո օպերաների նկատմամբ հետաքրքրությունը։ Թեև այսօր այն դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին։ Անվանադերերգի հայտնի կատարողներից են մեր ժամանակի հռչակավոր երգչուհիներ՝ Ջոան Սազերլենդը և Մոնտսերատ Կաբալիեն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Գաետանո Դոնիցետտի |
Լիբրետտոյի հեղինակ | Ջուզեպպե Բարդարի |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Ֆրիդրիխ Շիլլեր. «Մարիա Ստյուարտ» պիես. |
Գործողությունների քանակ | 2 արար և 3 արար[1] |
Գործողության տեղ | Լոնդոն |
Կերպարներ | A herald?, Lord Guglielmo Cecil?, Roberto?, Giorgio Talbot?, Anna Kennedy?, Elisabetta? և Maria Stuarda? |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 30, 1835[1] |
Առաջնախաղի վայր | Միլան |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Maria Stuarda Վիքիպահեստում |
Փակել