Մարս-2
From Wikipedia, the free encyclopedia
Մարս-2 (ռուս.՝ Марс 2, կամ Մ-71 համար 171), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար։ Մարս-2-ը և Մարս-3-ը նոր տիպի կայանների առաջին երկու առաքելություններն էին, երկու առաքելությունների կայանները միանման էին և կազմված էին իջեցվող սարքից և ուղեծրակայանից։ Ուղեծրակայանը միանման էր Վեներա-9 ուղեծրակայանին։ Կայանները կառուցվել են 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։
Արագ փաստեր Կազմակերպություն, Հիմնական կապալառուներ ...
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1971-045A |
NSSDCA ID | 1971-045A |
SCN | 05234 |
Գործարկման ամսաթիվ | 1971 մայիսի 19, 16:22:44 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Աշխատանքի ավարտ | օգոստոսի 22, 1972 |
Զանգված | 4650 կգ[1] |
Փակել
Մարս-2-ի իջեցվող սարքը դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին սարքը, որը հասավ Մարսի մակերեսին, չնայած վայրէջքի համակարգը խափանվեց, և սարքը կատարեց կոշտ վայրէջք։