ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Սեթլ ( անգլ.՝ Matthew Settle, սեպտեմբերի 17, 1969[1], Հիքորի), ամերիկացի դերասան։
Մեթյու Սեթլ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Հիկորի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Քաղաքացիություն | |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1996 թվականից առ այսօր |
Ջեֆրի Մեթյու Սեթլը ծնվել է Հիկորիում, Հյուսիսային Կարոլինա և տեղափոխվել Նյու Յորք 18 տարեկանում, որպեսզի սկսի դերասանական կարիերան։ Նա խաղացել է թատրոնում և նկարահանվել հեռուստաֆիլմերում, իսկ մեծ էկրանին հայտնվեց 1997 թվականին նկարահանված «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»[3]։
2001 թվականին Սեթլը մարմնավորել է կապիտան Ռոնալդ Սփիրսի դերը HBO ալիքով ցուցադրվող «Զինակիցներ» մինի-սերիալում, ինչպես նաև Ուորեն Բիթիի դերը 2004 թվականին «Նատալի Վուդի առեղծվածը» հեռուստաֆիլմում։ 2002 թվականին նա հայտնվեց «Շտապ օգնություն» սերիալի 5 էպիզոդներում, ինչից հետո Քելլի Խոուրիի «Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները» ֆիլմում։ 2005 թվականի «Դեպի Արևմուտք» մինի-սերիալում իր դերի համար նա արժանացավավ քննադատների գովասանքներին[3], ինչպես նաև կարևոր դերեր է խաղացել «Քույրեր և եղբայրներ», «Փորձաշրջան» սերիալներում և «Օրենք և կարգ. Հատուկ կորպուսի» հյուրն էր։
Սեթլն ավելի հայտնի է «Բամբասկոտ աղջիկը» սերիալում Ռուֆուս Համփրի դերով, որտեղ նկարահանվել է 2007 - 2012 թվականները։ 2010 թվականին խաղաց տղամարդու գլխավոր դերը բրոդվեյան «Չիկագո» մյուզիքլում[4][5]։
2006 թվականին գաղտնի ամուսնացել է մոդել Նաամա Նաթիվի հետ, իսկ 2009 թվականի մարտի 5-ին ծնվեց նրանց դուստրը՝ Էվեն Անժելիկա Սեթլը[6] : 2015 թվակին զույգն ունեցավ երկրորդ աղջկան՝ Նալու Սեթլին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.