From Wikipedia, the free encyclopedia
«Մի վամպիրի պատմություն» (անգլ.՝ Cirque du Freak: The Vampire's Assistant, բառացի՝ «Հրեշների կրկես. վամպիրների օգնականը»)[11], 2009 թվականի Դարեն Շենի վամպիրային սագայի առաջին երեք գրքերի էկրանավորում[12]։
Դարեն Շենը օրինակելի աշակերտ է։ Մի օր նա գնում է հրեշների կրկեսային շոուի իր ընկերոջ հետ, իսկ ներկայացումից հետո կրկեսորդից գողանում է տիկին Օկտա սարդին։ Շուտով դպրոցում դժբախտություն է տեղի ունենում․ սարդը կծում է Դարենի լավագույն ընկերոջը՝ Սթիվին, և փախչում։ Սթիվը հայտնվում է մահվան եզրին, այդ իսկ պատճառով Դարենը վերադառնում է կրկես… Որպեսզի փրկի ընկերոջը, գործարք է կնքում վամպիրի հետ…
Նկարահանումներն իրականացնվել են 2008 թվականի փետրվարի 8-ից հունիսի 3-ը Նոր Օռլեանում[13]։
ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը սկզբնապես պլանավորվում էր 2010 թվականի հունվարի 15-ին, բայց կայացավ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվեց 2009 թվականի հոկտեմբերի 22-ին[14]։
Ֆիլմի երկրորդ մասը չթողարկվեց, քանի որ պայմանագրեր չկնքվեցին ռեժիսորի և դերասանական կազմի հետ, ինչպես նաև այն պատճառով, որ ֆիլմը դժվարությամբ կարողացավ վճարել վարձույթում[15]։
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
Երիտասարդ դերասան | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջեսիկա Կարլսոն | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.