Միլոշ Ֆորման
From Wikipedia, the free encyclopedia
Յան Տոմաշ Ֆորման (անգլ.՝ Jan Tomáš Forman (ˈjan ˈtomaːʃ ˈforman), փետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2][3][…], Čáslav, Կունա Հորայի շրջան[2][4][5] - ապրիլի 13, 2018(2018-04-13)[2][3][6][…], Դանբերի[7], Չեխոսլովակիա), հայտնի է որպես Միլոշ Ֆորման ([ˈmɪloʃ ˈforman], անգլ.՝ /ˈmiːloʊʃ ˈfɔərmən/), չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոֆեսոր, մինչև 1968 թվականը հիմնականում ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։
Միլոշ Ֆորման չեխ․՝ Miloš Forman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Čáslav, Կունա Հորայի շրջան[2][4][5] |
Մահացել է | ապրիլի 13, 2018(2018-04-13)[2][3][6][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Դանբերի[7] |
Կրթություն | Երաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Չեխոսլովակիա և Չեխիա[8] |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, դրամատուրգ, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր |
Ամուսին | Յանա Բրեյխովա, Věra Křesadlová? և Մարտինա Ֆորմանովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001232 |
milosforman.com |
Ֆորմանը Չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն էր։ 1967 թվականին գավառական քաղաքում չարաբաստիկ սոցիալական երևույթների նատուրալիստական պատկերմամբ նրա «Հրշեջների պարահանդես» ֆիլմը կինոքննադատների և Չեխոսլովակիայի իշխանությունների կողմից որակվել է Արևելյան Եվրոպայի կոմունիզմի նկատմամբ խայթող սատիրա, ինչը հանգեցրել է երկար տարիներ ֆիլմի արգելքին Ֆորմանի հայրենիքում։
Այն բանից հետո, երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկները (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։[10]