Միկի Մաուս
From Wikipedia, the free encyclopedia
Միկի Մաուս (անգլ.՝ Mickey Mouse, բառացի մկնիկ Միկի), մուլտհերոս, Ուոլթ Դիսնեյ ընկերության և, ընդհանրապես, ամերիկյան մշակույթի խորհրդանիշերից մեկը։ Անիմացիոն ֆիլմերի մարդանմանացված մկնիկի տեսքով նշանավոր հերոս է, ստեղծման ամսաթիվը համարվում է 1928 թ. մայիսի 15-ը, երբ առաջին անգամ Միկի Մաուսը երևաց «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմի մեջ։
Նրա կերպարը երևում է Ուոլթ Դիսնեյի շատ մուլտֆիլմերում։ Ներկայումս Միկի Մաուսն աշխարհի ամենասիրված մուլտհերոսներից մեկն է։ Նրա ծննդյան օրվա մասին ստույգ տվյալներ հայտի չեն։ Միքիի ծննդյան օրը պաշտոնապես համարվում է 1928 թ. Նոյեմբերի 18-ը[1]։ Այդ օրն առաջին անգամ աշխարհում ցուցադրվեց «Նավավար Վիլլին», չնայած դրանից դեռևս 183 օր առաջ (մայիսի 15-ին) հեռուստադիտողներն արդեն ծանոթացել էին Միկիի հետ՝ «Խելակորույս ինքնաթիռ» համր մուլտֆիլմով։ Նա խոսում է բարձր և բարակ ձայնով։ Մինչև 1947 թվականը Ուոլտ Դիսնեյն անձամբ էր խոսում Միկիի դերում, սակայն հետագայում նա կամովին հրաժարվեց, քանի որ ծխախոտի ծխի հետևանքով նրա ձայնը կոշտացել էր։
Այդ ժամանակ այդ դերում հանդես եկավ Ջիմի Մակդոնալդը։ 1977-2009 թվականներին Մաուսի ձայնը հնչեցրել է ՈՒեյն Օլլեայնը։ Հաճախ են հանդիպում ընկերներ Դոնալդն ու Պլուտո անունով շնիկը։ Բացի նրանցից՝ միկին ունի ընկերուհի՝ Միննի անունով, նրա կրտսեր եղբոր անունը Մորտի է, իսկ կռվարար ու աղմկոտ բարեկամներն էլ Մայկլ և Մայլո Ֆիլդմաուսներն են։