Ուոլթ Դիսնեյ
From Wikipedia, the free encyclopedia
Վալտեր Էլիաս Ուոլթ Դիսնեյ (դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4][2][5] - դեկտեմբերի 15, 1966(1966-12-15)[4][1][2][…], Բըրբանք, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր։ Ամերիկյան անիմացիոն արդյունաբերության նախաձեռնող, նա ներկայացրել է մուլտֆիլմերի արտադրության մեջ մի քանի զարգացումներ։ Դիսնեյը՝ որպես կինոռեժիսոր, ստացել է բազմաթիվ ակադեմիական մրցանակներ, որոնք վաստակել է ինքնուրույն՝ ստանալով 22 Օսկար 59 անվանակարգերից։ Նա այլ մրցանակների թվում ներկայացված էր նաև երկու Ոսկե գլոբուս մրցանակների, որոնք տրվում են նշանակալի ձեռքբերումների համար և Էմմի մրցանակի։ Նրա ֆիլմերից մի քանիսը Կոնգրեսի Գրադարանը ներառել է Ազգային ֆիլմի արձանագրատանը։
Ուոլթ Դիսնեյ անգլ.՝ Walt Disney | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…] | ||||||
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս[4][2][5] | ||||||
Մահացել է | դեկտեմբերի 15, 1966(1966-12-15)[4][1][2][…] (65 տարեկան) | ||||||
Մահվան վայր | Բըրբանք, Կալիֆոռնիա[4] | ||||||
Կրթություն | Կանզասի արվեստի ինստիտուտ (1910)[2], McKinley High School? և Central High School? | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] | ||||||
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի | ||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, հեռուստահաղորդավար, հնչյունավորող, գրող, պրոդյուսեր, նկարիչ, գյուտարար, սցենարիստ, կինոդերասան, նկարազարդող, ծաղրանկարիչ, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր | ||||||
Ոճ(եր) | Մուլտֆիլմ, Ընտանեկան | ||||||
Ամուսին | Lillian Disney?[6] | ||||||
Պարգևներ | |||||||
IMDb | ID ID 0000370 | ||||||
|
Ծնվելով Չիկագոյում 1901 թվականին՝ Դիսնեյը վաղ տարիքում հետաքրքրված էր նկարչությամբ։ Նա նկարչության դասերի էր գնում, երբ մանկահասակ տղա էր և 18 տարեկանում ստացավ գովազդներ նկարազարդողի աշխատանք։ Նա վաղ 1920-ականներին տեղափոխվեց Կալիֆոռնիա և իր եղբայր Ռոյի հետ միասին ստեղծեց Դիսնեյ Եղբայրների Ստուդիան։ 1928 թվականին Ուբ Այվերկսի հետ համատեղ Ուոլթը ստեղծեց Միկի Մաուսի կերպարը՝ իր առաջին ամենամեծ տարածում ունեցած հաջողությունը, նա նաև մոտակա տարիներին տրամադրեց ձայն իր մուլտֆիլմերի համար։ Երբ ստուդիան զարգացավ, Դիսնեյը դարձավ ավելի արկածախնդիր՝ ներկայացնելով միաձուլված ձայն, ամբողջական գույնով, եռագույն շարժանկար, երկարամետրաժ մուլտֆիլմեր և տեսախցիկների տեխնիկական զարգացումներ։ Արդյունքները, որոնք երևում են պատկերներում, ինչպես Սպիտակաձյունիկը և Յոթ Թզուկները (1937), Ֆանտազիան, Պինոկիոն (երկուսն էլ 1940), Դամբոն (1941) և Բեմբին (1942) հաջորդեցին անիմացիոն ֆիլմի զարգացմանը։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմին հաջորդեցին նոր անիմացիոն և կենդանի ֆիլմեր՝ ներառյալ հաջողություն ունեցած Մոխրոտիկը (1950) և Մերի Պոպինզը (1964), որոնցից վերջինս ստացավ հինգ ակադեմիական մրցանակներ։
1950-ականներին Դիսնեյը անցավ զվարճանքի այգիների արտադրության և 1955 թվականին բացեց Դիսնեյլենդը։ Ծրագիրը ֆինանսավորելու համար նա այլակերպվեց դեպի հեռուստատեսային ծրագրեր, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյի Դիսնեյլենդը և Միկկի Մաուսի Ակումբը, նա ներառված էր նաև 1959 թվականի Մոսկվայի Տոնավաճառը ծրագրելու, 1960 թվականի Ձմեռային Օլիմպիական Խաղերում և 1964 թվականի Նյու Յորքի Համաշխարհային տոնավաճառում։ 1965 թվականին նա սկսեց ստեղծել մեկ այլ թեմատիկ զբոսայգի՝ Դիսնեյ Աշխարհը, որի սիրտը պետք է լիներ նոր տեսակի քաղաք, «Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն» (EPCOT). Դիսնեյը իր ողջ կյանքի ընթացքում ծանր ծխող էր և մահացավ թոքերի հիվանդությունից 1966 թվականի դեկտեմբերին նախքան այգին և «Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն» ծրագիրն ավարտելը։
Դիսնեյն ամաչկոտ, ինքնաքննադատող և անվստահ մարդ էր, բայց ջերմ և շփվող հանրային դեմք։ Նա ուներ բարձր չափանիշներ և մեծ սպասելիքեր իր հետ աշխատողներից։ Չնայած կային մեղադրանքներ, որ նա ռասիստ կամ հրեատյաց էր, բայց դրանք ժխտում էին իրեն ճանաչող մարդիկ։ Նրա համբավը փոխվեց իր մահվանից մի քանի տարի հետո, հասարակ հայրենասիրական արժեքներ մատակարարողից դեպի Ամերիկյան իմպերիալիզմի ներկայացուցչի։ Նա այնուամենայնիվ մնում է կարևոր կերպար անիմացիայի պատմության և Միացյալ Նահանգների մշակութային պատմության մեջ, որտեղ նա համարվում է ազգային մշակութային պատկեր։ Նրա ֆիլմերը շարունակվում է ցուցադրվել և ադապտացվել։ Նրա ստուդիան տարածված զվարճանքի արտադրության մեջ ունի բարձր չափանիշներ, իսկ Դիսնեյ զվարճանքի այգիները մեծացել են չափսերով և քանակով, որպեսզի գրավեն այցելուների տարբեր երկրներում։