Միսս Տիեզերք (գեղեցկության մրցույթ)
From Wikipedia, the free encyclopedia
Միսս Տիեզերք (անգլ.՝ Miss Universe), ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթ[1]։ Աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկն է, որն ընդգրկվել է «Մեծ քառյակում»՝ «Միսս Աշխարհ», «Միսս Միջազգային» և «Միսս Երկիր» մրցույթների հետ միասին[2][3]։
Միսս Տիեզերք | |
---|---|
Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթի պատկերանշանը | |
Տեսակ | Գեղեցկության մրցույթ և կազմակերպություն |
Երկիր | Թաիլանդ և ԱՄՆ |
Կարգախոս | Վստահորեն գեղեցիկ (անգլ.՝ Confidently Beautiful) |
Հիմնադրված | Հունիսի 28, 1952 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ) |
Տարածաշրջան | ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Կարևոր անձինք | Պաուլա Շուգարտ (սկսած 1997) (նախագահ) |
Վերադաս կազմակերպություն | William Morris Endeavor/IMG |
Բյուջե | 100 միլիոն դոլար (տարեկան) |
Կայք | missuniverse.com |
«Միսս Աշխարհ», «Միսս Միջազգային», «Միսս Գրանդ Ինտերնացիոնալ», «Miss Supranational»-ի հետ միասին «Համաշխարհային գեղեցկություն» էջի կողմից ներառվել է «Մեծ սաղավարտի» (ռուս.՝ «Большой шлем») կազմում[4][5]։
Գլխադասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ 1996-2015 թվականներին պատկանել է Դոնալդ Թրամփին, որը մեքսիկացի արտագաղթյալների հետ սկանդալից հետո այն վաճառել է հոլիվուդյան գործարար Արի Էմանուելին։
Մրցույթն առաջին անգամ ցուցադրվել է ամերիկյան ազգային հեռուստատեսությամբ 1955 թվականին։ 1960 թվականին ցուցադրության վայրը Կալիֆորնիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Մինչև 1971 թվականը մրցույթը տեղի էր ունենում ԱՄՆ-ում, իսկ 1972 թվականից՝ ամեն տարի նոր երկրում։
21-րդ դարի սկզբին մրցույթին միացան Չինաստանը (2002), Ալբանիան (2002), Վիետնամը (2004), Վրաստանը (2004), Եթովպիան (2004), Լատվիան (2005), Ղազախստանը (2006) և Տանզանիան (2007)։
2018 թվականի դեկտեմբերի 17-ից «Միսս տիեզերքի» տիտղոսը կրում է Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը։