Մոդեստ Մ'Բամի (ֆր.՝ Modeste M'Bami, հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1][2][3][…], Յաունդե, Կամերուն[4] - հունվարի 7, 2023(2023-01-07)[5][4], Հավր[6][4]), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Կամերունի ազգային հավաքականում[7]։

Արագ փաստեր Մոդեստ Մ'Բամիֆր.՝ Modeste M'bami, Անձնական տվյալներ ...
Մոդեստ Մ'Բամի
ֆր.՝ Modeste M'bami
Thumb
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1][2][3][…]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն[4]
Մահվան ամսաթիվ հունվարի 7, 2023(2023-01-07)[5][4] (40 տարեկան)
Մահվան վայր Հավր[6][4]
Հասակ 172 սմ
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003 Ֆրանսիա Սեդան 67 (0)
2003-2006 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 83 (1)
2006-2009 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 75 (1)
2009-2011 Իսպանիա Ալմերիա 58 (1)
2011-2012 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Աէրբին 0 (0)
2011  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չանչուն Յատայ 15 (3)
2012-2013 Սաուդյան Արաբիա Ալ-Իտտիհադ 20 (0)
2014 Կոլումբիա Միլոնարիոս 10 (0)
2014-2016 Ֆրանսիա Հավր 8 (0)
Ազգային հավաքական
2000-2009 Կամերուն Կամերուն 38 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Ակումբային կարիերա

Մ'Բամիի առաջին թիմը եղել է Դուալա քաղաքի «Դինամո» ակումը։ 2000 թվականի ամռանը նա տեղափոխվել է ֆրանսիական «Սեդան» ակումբ։ Դեբյուտային մրցաշրջանում Մոդեստը մասնակցել է 10 խաղի։ Հաջորդ երկու մրցաշրջանում Մ'Բամին դարձել է հիմնական կազմի խաղացող՝ մասնակցելով 60 խաղի։ 2003 թվականին ակումբը դուրս է մնացել Լիգա 1-ից, և Մոդեստը 5 մլն եվրոյով տեղափոխվել է մայրաքաղաքային «Պարի Սեն-Ժերմեն»։

Առաջին մրցաշրջանում Մ'Բամին, չնայած փորձի պակասին, թիմում խաղացել է կարևոր դեր։ 2004/05 մրցաշրջանում Մ'Բամին վնասվածք է ստացել և հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ, ինչի պատճառով վարձավճարով տեղափոխվել է «Բարոնե» ակումբ։

ՊՍԺ-ի կազմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2006 թվականի ամռանը, Մ'Բամին տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ Մարսել»։ 2011 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել ճապոնական «Դալյան Աերբին» ակումբի հետ։

Հավաքականում

Կամերունի ֆուտբոլի հավաքականի կազմում Մ'Բամին դարձել է 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր և 2003 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ նա հավաքականում անցկացրել է 28 խաղ և խփել 7 գոլ։

Մահ

Մահացել է 2023 թվականի հունվարի 7-ին սրտի կաթվածից[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.