Մոսադ
From Wikipedia, the free encyclopedia
Մոսադ (եբրայերեն՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים, հա-Մոսադ լե-մոդիին ու-լ-տաֆկիդիմ մեյուխադիմ – Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն), Իսրայելի քաղաքական հետախուզություն, որն իր դերակատարումով և գործառույթներով համեմատվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ[1][2]։
Մոսադ եբրայերեն՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים | |
---|---|
Գործունեության ոլորտ | Հետախուզություն, covert operation? և counter-terrorism? |
Տեսակ | հատուկ ծառայություն |
Նշանաբան | «Խնամատարության պակասի դեպքում ժողովուրդը ընկնում է, իսկ շատ խորհրդականների դեպքում՝ բարգավաճում» (Առակաց 11.14) |
Երկիր | Իսրայել |
Իրավասություն | Իսրայելի վարչապետ |
Ստեղծվել է | ապրիլի 1, 1951 |
Հիմնադիր(ներ) | Իսեր Հարել և Դավիդ բեն Գուրիոն |
Մասն է | Իսրայելի հատուկ ծառայություններ |
Գլխամաս | Թել Ավիվ, Իսրայել |
բյուջե | գաղտնի է |
Միրջին թվակազմը | ենթադրաբար 1200 աշխատակից |
Նախորդող ծառայություն | ԱԳՆ քաղաքական հետախուզության վարչություն |
Ղեկավար | Թամիր Պարդո |
Նախագահ | David Barnea? |
Կայք | Պաշտոնական կայք |
Mossad Վիքիպահեստում |
Կազմակերպության խորհրդանշանի վրա պատկերաված է մենորա (յոթթևանի աշտանակ), որը Իսրայելի Հանրապետության պետական զինանշանն է, և կարգախոսն է՝ «Խնամատարության պակասի դեպքում ժողովուրդը ընկնում է, իսկ շատ խորհրդականների դեպքում՝ բարգավաճում» (Սողոմոնի առակների գիրք 11:14)։ Բացի այդ, մինչև վերջերս «Մոսադի» կարգախոսը նույն գրքից մեկ այլ տող էր՝ «Այդ պատճառով մտածելով տար քո պայքարը» (Սողոմոնի առակների գիրք 24:6)։
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Թել Ավիվում, Շաուլ Խա Մելեխ ծառուղում։ Հիմնական օպերատիվ ստորաբաժանումները 1989 թվականից տեղակայված են Թել Ավիվի արվարձաններում։ Աշխատող անձնակազմի թիվը ենթադրաբար 1200 մարդ է։