Յակոբ Բեռնուլի
From Wikipedia, the free encyclopedia
Յակոբ Բեռնուլի(գերմ.՝ Jakob Bernoulli, դեկտեմբերի 27 1654 (հունվարի 6 1655)[1], Բազել, Շվեյցարիա[2] - օգոստոսի 16, 1705(1705-08-16)[3][1][4][…], Բազել, Շվեյցարիա[2]), շվեյցարացի մաթեմատիկոս, մաթեմատիկական անալիզի և հավանականության տեսության հիմադիրներից։ Յոհան Բեռնուլիի հետ սկիզբ է դրել վարիացիոն հաշիվ տեսությանը։ Ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը` Բեռնուլիի թեորեմը։ 1687 թվականից Բազելի համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ 1699 թվականին Փարիզի գիտությունների ակադեմիայի և 1702 թվականին Բեռլինի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ էր։
Արագ փաստեր Յակոբ Բեռնուլի գերմ.՝ Jakob Bernoulli, Ծնվել է ...
Յակոբ Բեռնուլի գերմ.՝ Jakob Bernoulli | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27 1654 (հունվարի 6 1655)[1] |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա[2] |
Մահացել է | օգոստոսի 16, 1705(1705-08-16)[3][1][4][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[2] |
Գերեզման | Բազելի տաճար |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրոն | born again? |
Կրթություն | Բազելի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[5] (1684) |
Ազդվել է | Նիկոլյա Մալբրանշ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, բժիշկ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բազելի համալսարան |
Ամուսին | Judith Stupanus? |
Ծնողներ | հայր՝ Նիկոլաս Բեռնուլի, մայր՝ Margaretha Schoenauer? |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Jakob Bernoulli Վիքիպահեստում |
Փակել