From Wikipedia, the free encyclopedia
Յաննիս Սմարագդիս (հուն․՝ Γιάννης Σμαραγδής, ապրիլի 25, 1946[2], Gonies), հույն կինոռեժիսոր, Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի պատվավոր անդամ։
Յաննիս Սմարագդիս հուն․՝ Γιάννης Σμαραγδής | |
---|---|
Ծնվել է | 1946 թվական |
Ծննդավայր | Կրետե, Հերակլիոն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1972-մինչ օրս |
Ամուսին(ներ) | Eleni Smaragdi?[1] |
Յաննիս Սմարագդիսը ծնվել է 1946 թվականին Կրետեի Հերակլիոն քաղաքում՝ Հունաստանում։ Բարձրագույն կրթություն է ստացել սկզբում Հունաստանում, իսկ հետո նաև Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Կինոարվեստում իր դեբյուտը Յաննիսը կատարել է 1972 թվականին, երբ նկարահանել է կարճամետրաժ «Δύο τρία πράγματα …» ֆիլմը։ Այս ֆիլմի համար Սմարագդիսը արժանացել է Աթենքի ֆեստիվալի առաջին և Մոնրեալի ֆեստիվալի պատվավոր մրցանակներին։
Յաննիսը նաև արվեստ և ռեժիսորական գործ է դասավանդել Աթենքի Պանթեոնի համալսարանում։ Հեղինակել է երկու գրքեր՝ «Բանաստեղծական աշխարհագրություն» (1995 թվական) և «Կավաֆիս» (1997 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.